Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

19.10.1992 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.07.1992  -ից մինչեւ   19.10.1992  -ը:
 

(ուժը կորցրել է 19.10.92 թիվ 521 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 1992 թվականի N 389

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բյուջեի հաշվին պահվող կազմակերպություններին ու հիմնարկություններին`

1. Հատուցել գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերը` ժամանման օրվանից մինչև մեկնելու օրը Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մայրաքաղաքներում` օրական 270 ռուբլուց, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում` օրական 180, այլ բնակավայրերում` օրական 120, Երևան քաղաքում` օրական 150, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում և շրջկենտրոններում` օրական 50, այլ բնակավայրերում` օրական 40 ռուբլուց ոչ ավելի:

2. Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` 80 ռուբլու չափով, իսկ Ծայր Հյուսիսի շրջաններում և նրան հավասարեցված վայրերում` 100 ռուբլու չափով:

3. Նշված ծախսերի հատուցումը կատարել 1992 թվականի հուլիսի 1-ից, առանց փաստացի կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերի ներկայացման:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 10-ի «Գործուղման ծախսերի նորմաների ավելացման մասին» N 97 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.07.1992
N 389
Որոշում