(ուժը կորցրել է 17.06.97 թիվ 185 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
i
ՈՐՈՇՈՒՄ
11 փետրվարի 1994 թ. թիվ 74
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 10-ի «Հասարակական սննդի, առևանգման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից բյուջե գանձումների մասին» թիվ 599 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները:
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից բյուջե գանձումների մասին».
բ) որոշման 1-ին կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական (բացի սպառողական կոոպերացիայից) ձեռնարկությունների շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների կարգավորման նպատակով սահմանել գործունեության այդ տեսակով զբաղվելու վճար` հաստատագրված գումարով, համաձայն հավելվածի, հաշվի առնելով հասարակական սննդի օբյեկտներում նստատեղերի քանակը և հաճախելիությունը».
գ) որոշման 1-ին կետում «3 ռուբլի 60 կոպեկ» բառերը փոխարինել «0,4 դրամ» բառերով.
դ) որոշման 5-րդ կետը համարել 2-րդ, և որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Սկսած 1994 թվականի հունվարի 1-ից սույն որոշման 1-ին կետում նշված գումարն ինդեքսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող աշխատավարձի նվազագույն չափի ինդեքսավորման գործակիցներով».
ե) որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է).
զ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և թիվ 2 հավելվածը:
2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ.
հոկտեմբերի 10-ի թիվ 599 որոշման
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվարկի հիմքում ընդունվում է կոոպերատիվ ռեստորաններում և սրճարաններում (որտեղ առկա են խորտիկների, տաք կերակրատեսակների տեսականի, ալկոհոլային խմիչքներ և այլն) մեկ հաճախորդի հաշվով հանրապետությունում ձևավորված ծախսերի միջին մակարդակը` 13,35 դրամի չափով: Ընդ որում, նյութական ծախսերի (սննդամթերքի) տեսակարար կշիռը կազմում է 65 տոկոս, մյուս ծախսերը` 25 տոկոս, շահութաբերությունը` 10 տոկոսի սահմաններում, շահույթը` համապատասխանաբար 1,335 դրամ: Բյուջե պետք է մուծվի 30 տոկոս դրույքաչափով կամ 0,4 դրամ ( 1-335 x 30 տոկոս):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական սննդի ձեռնարկությունները տարվա ընթացքում աշխատում են ոչ հավասարաչափ բեռնվածությամբ` կապված սեզոնայնության, սննդամթերքով, էլեկտրաէներգիայով, վառելիքով ապահովվածության հետ և այլն, հաշվարկում հաճախելիությունն ընդունվում է տարեկան օրերի թվի 50 տոկոսի մակարդակով, այսինքն` 0,5 գործակցով:
Մեկ նստատեղի կահավորման համար առանձնացված մակերեսը չպետք է գերազանցի 1,5 քառ. մետրը:
Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնելու իրավունքի վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ձևով`
ա) օգտակար մակերեսը 150 քառ.մետր, որը համապատասխանում է 100 նստատեղի (150 քառ. մ. 1,5 քառ. մ. = 100 նստատեղի):
Հաշվարկը`0,4 դրամ x 180 ( 360 x 0,5 ) x 50 ( 100 x 0,5 ) = 3600 դրամ.
բ) օգտակար մակերեսը 100 քառ. մետր, որը համապատասխանում է 66 նստատեղի:
Հաշվարկը` 0,4 դրամ x 180 ( 360 x 0,5 ) x 33 (66 x 0,5 ) = 2376 դրամ.
գ) օգտակար մակերեսը 30 քառ. մետր կամ 20 նստատեղ:
Հաշվարկը` 0,4 դրամ x 180 ( 360 x 0,5 ) x 10 ( 20 x 0,5 ) = 720 դրամ:
Հասարակական սննդի այն օբյեկտները, որտեղ բացակայում են խորտիկները, տաք ճաշատեսակները, ալկոհոլային խմիչքները և այլն, կախված առկա նստատեղերի քանակից, բյուջե են մուծում լրիվ վճարի 25 տոկոսը:
Օրինակ, նման տիպի օբյեկտը 30 քառ.մետր է կամ 20 նստատեղ:
Հաշվարկը` 0,4 դրամ x 180 ( 360 x 0,5 ) x 10 ( 20 x 0,5 ) x 25 օ/օ = 180 դրամ:
Հասարակական սննդի նստատեղեր չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարների գումարի հաշվարկի հիմքում ընդունվում է 20 պայմանական նստատեղի առկայությունը կամ 720 դրամ: