(ուժը կորցրել է 18.12.01 թիվ 877 որոշում)
i
041.0562.220800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2000 թվականի N 562
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Շիրակի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Շիրակի մարզպետարանի աշխատողների թիվը` 151 մարդ:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 54 որոշման 1-ին կետը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
օգոստոսի 22-ի N 562 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
i
Շիրակի մարզպետարանի
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության և կապիտալ շինարարության վարչություն
Գյուղատնտեսության և բնօգտագործման վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների վարչություն
Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների
վարչություն
Կրթության վարչություն
Առողջապահության վարչություն
Սոցիալական ապահովության վարչություն
Պետական գույքի հաշվառման, սպասարկման և շահագործման վարչություն
Արտադրական ենթակառուցվածքների գործունեության համակարգման վարչություն
Արդյունաբերության զարգացման աջակցության վարչություն
Մշակույթի բաժին
Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բաժին Արտաքին և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժին Իրավաբանական բաժին Մարզպետի աշխատակազմ Հողաշինության և հողօգտագործման բաժին
(կառուցվածքը լրաց. 12.02.01 թիվ 114 որոշում)