Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՁԵՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՊԵՏԱԿ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.02.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 1994 թ. թիվ 67

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական մասնակցության կարգի, պայմանների և Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման միջոցառումների մասին» որոշման 1-ին կետի համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալի ձևավորմանը պետական ձեռնարկությունների մասնակցության վերաբերյալ համաձայնություն տվող պետական կառավարման մարմնի լիազորությունները դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալի ձևավորմանը պետական ձեռնարկությունների (բացառությամբ պետական բյուջեից ֆինանսավորվող պետական ձեռնարկությունների) մասնակցության վերաբերյալ համաձայնություն տալու մասին հրահանգը` այդ մասին իրազեկ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.1994
N 67
Որոշում