Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.01.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 1994 թ. թիվ 46

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշումից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատի նկարագրությունը (կցվում է):

2. Սահմանել, որ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհումից հետո տվյալ ձեռնարկության շահույթի, այդ թվում` պետական սեփականություն հանդիսացող մասի, հաշվին ձեռքբերված ֆոնդերի սեփականության իրավունքը վավերացվում և տրվում է պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սեփականաշնորհման սերտիֆիկատի միջոցով:

3. Սահմանել, որ պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատը ենթակա է սեփականատիրոջ կողմից տիրապետման, օգտագործման և տնօրինման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով:

4. Սահմանել, որ պետությունը, պետական մասնակցությամբ և պետական ձեռնարկություններն ու կազմակերպությունները չեն կարող մասնակցել պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախին:

5. Սահմանել, որ մեկ անձի կողմից տնօրինվող` պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների քանակը չի սահմանափակվում:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

հունվարի 22-ի թիվ 46 որոշմամբ

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատն ուղղանկյուն, կենտրոնը` դեղնագույն, բաց կապույտ եզրաշերտով արժեթուղթ է: Սերտիֆիկատի երեսի կողմի վերին եզրին «Հայաստանի Հանրապետություն» մակագրությունն է, որից քիչ ներքև, ձախ կողմում երկու տողով` «Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատի կեղծումը հետապնդվում է օրենքով» հայերեն մակագրությունն է, որին զուգահեռ, աջ կողմում` «199  թ.» մակագրությունը: Մակագրությունների տառերը նույն չափի են:

Սերտիֆիկատի կենտրոնում «---------------------» բաժնետիրական ընկերության մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատ» հայերեն մեծատառերով մակագրությունն է, որից քիչ ներքև նշվում է սերտիֆիկատի սերիան, հերթական թիվը պատկերող նշում, հայերեն երկու տառ` մեծատառերով, հերթական թիվը` թվանշաններով. 0000001-1000000:

Ներքևում «--------------------------- «բաժնետիրական ընկերության նախագահ, բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահ (հաշվապահ)» հայերեն մակագրությունն է` ստորագրությունների պատկերմամբ: Ավելի ներքև գրվում է. «Անվանական արժեքը------------------------դրամ»:

Սերտիֆիկատի հակառակ կողմի վերին մասի կենտրոնում` հայերեն, իսկ դրանից ներքև` ռուսերեն և անգլերեն հետևյալ մակագրություններն են. «Հայաստանի Հանրապետություն», «նույնը ռուսերեն», «նույնը անգլերեն»: Ավելի ներքև հայերեն շարադրված է.

«Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատը ՀՀ կառավարության կողմից թողարկված պետական արժեթուղթ է:

Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատը ենթակա չէ պետության կողմից ետգնման:

Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատը կորցնելու կամ փչացնելու դեպքում նորը չի տրվում:

Մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատն անվավեր է առանց այն բաշխող ձեռնարկության կնիքի»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.01.1994
N 46
Որոշում