(ուժը կորցրել է 28.02.03 թիվ 25-Ն հրաման)
i
103.0201.100800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
14 հունիսի 2000 թվականի թիվ 201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 ԹՎԱԿԱՆԻ «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» թիվ 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 2000թ. մայիսի 12-ի թիվ 11 որոշումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» թիվ 525 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացումներ (ցանկը կցվում է):
2. Առևտրի և տարածքային զարգացման վարչությանը (Գ. Քոչարյան)`
2.1. Ցանկի լրացումները ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության 2000թ. հունիսի 14-ի
թիվ 201 հրամանով
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների և ՀՀ պետական եկամուտների ՀՀ տրանսպորտի և կապի
էկոնոմիկայի նախարարություն նախարարություն
նախարարություն
«04» հուլիսի 2000թ. «10» հուլիսի 2000թ. «24» հուլիսի 2000թ.
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության
և սերտիֆիկացման վարչություն
«14» հուլիսի 2000թ. «11» հուլիսի 2000թ.
ՑԱՆԿ
i
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98թ. ՀՀ
կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների
հաստատման մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը
լրացնել նոր 46 և 47 տողերով, հետևյալ
բովանդակությամբ`
._________________________________________________________________________.
|հ/հ| ՀԴՄ-ի մոդելների |Խումբը | Կիրառման ոլորտները |
| | անվանումը | |_________________________________________|
| | | | Առև- | Սպասար- | Նավթա- | Հյուրանոց- |
| | | | տուր | կումներ | մթերքի | ներ և |
| | | | | | վաճառք | հանրային |
| | | | | | | սննդի |
| | | | | | | ձեռնար- |
| | | | | | | կություն- |
| | | | | | | ներ |
|___|__________________|________|_______|_________|_________|_____________|
|46 | Մինիկա 1103 Փ |ինքնա- | | | | |
| | |վար | + | + | + | + |
|___|__________________|________|_______|_________|_________|_____________|
|47 | Էլիտ միկրո |ինքնա- | | | | |
| | |վար | + | + | + | + |
._________________________________________________________________________.
Ցանկի 5, 8 և 9 տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
._________________________________________________________________________.
|հ/հ| ՀԴՄ-ի մոդելների |Խումբը | Կիրառման ոլորտները |
| | անվանումը | |_________________________________________|
| | | | Առև- | Սպասար- | Նավթա- | Հյուրանոց- |
| | | | տուր | կումներ | մթերքի | ներ և |
| | | | | | վաճառք | հանրային |
| | | | | | | սննդի |
| | | | | | | ձեռնար- |
| | | | | | | կություն- |
| | | | | | | ներ |
|___|__________________|________|_______|_________|_________|_____________|
|5 | ԷԿՐ 3102 Փ | ինքնա- | | + բացի | | |
| | | վար | + | երկա- | + | + |
| | | | | թուղա- | | |
| | | | | յին | | |
| | | | | տրանս- | | |
| | | | | պորտից, | | |
| | | | | կապից | | |
| | | | | և | | |
| | | | | փոստից | | |
|___|__________________|________|_______|_________|_________|_____________|
|8 | Մինիկա 1101 Փ |ինքնա- | | + բացի | | |
| | |վար | + | երկա- | + | + |
| | | | | թուղա- | | |
| | | | | յին | | |
| | | | | տրանս- | | |
| | | | | պորտից, | | |
| | | | | կապից | | |
| | | | | և | | |
| | | | | փոստից | | |
|___|__________________|________|_______|_________|_________|_____________|
|9 | Մինիկա 1102 Փ |ինքնա- | + | + բացի | + | + |
| | |վար | | երկա- | | |
| | | | | թուղա- | | |
| | | | | յին | | |
| | | | | տրանս- | | |
| | | | | պորտից, | | |
| | | | | կապից | | |
| | | | | և | | |
| | | | | փոստից | | |
._________________________________________________________________________.
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 08 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10300075