(ուժը կորցրել է 19.03.02 թիվ 71 որոշում)
i
050.0188.170700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2000 թվականի թիվ 188
«ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. «Բանկային իրավախախտումների կանոնագրքի» կանոն 8.21-ը վերախմբագրել հետևյալ կերպ.
«Կանոն 8.21.
ա) Կենտրոնական բանկի կողմից տեսչական և փաստաթղթային վերստուգումների արդյունքների հիման վրա կազմված հաշվետվության մեջ տեղ գտած վարկերի (վարկի) և դեբիտորական պարտքերի վերադասակարգման հետ համաձայնության դեպքում տասնօրյա ժամկետում վերստուգման հաշվետվության մեջ նշված կարգով վարկերը (վարկը) և դեբիտորական պարտքերն ամբողջությամբ չվերադասակարգելը`
առաջացնում է նախազգուշացում` 10 աշխատանքային օրվա ընթացքում խախտումը վերացնելու հանձնարարականով:
բ) Վարկերի (վարկի) և դեբիտորական պարտքերի վերադասակարգման հետ անհամաձայնության դեպքում վիճելի հարցերի վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման չկատարումը կամ թերի կատարումը`
առաջացնում է նախազգուշացում` ընդունված որոշմամբ սահմանվող ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով և բանկի ղեկավարի (ղեկավարների) նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով:
[ՀՀ ԿԲ խորհրդի թիվ 187 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ակտիվների դասակարգման ճշտման կարգ»]»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: