(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)
i
010.0076.270700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին
ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:
i
ՀՈԴՎԱԾ 2. Պատվո շքանշանով պարգևատրվում են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, դիվանագիտական ներկայացուցիչները, հոգևոր առաջնորդները (կրոնական գործիչները), բարեգործները:
(2-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-2-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
27 հուլիսի 2000թ.
ՀՕ-76