(ուժը կորցրել է 07.08.01 թիվ 719 որոշում)
i
040.0396.130700
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 2000 թվականի N 396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 359 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի «Երևանում «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես կազմակերպելու մասին» N 359 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 1-ին և 4-րդ կետերում «փոստի և հեռահաղորդակցության» բառերը փոխարինել «տրանսպորտի և կապի» բառերով.
i
բ) որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
մայիսի 29-ի N 359 որոշմամբ
ԿԱԶՄ
«Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի
կազմակերպման կոմիտեի
Է. Մադաթյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (կազմկոմիտեի նախագահ)
Ռ. Տոնոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (կազմկոմիտեի
նախագահի տեղակալ)
Ա. Աղաբաբյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (կազմկոմիտեի
նախագահի տեղակալ)
Է. Կուրղինյան - Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր
վարչության պետ
Ս. Ղարաբաղցյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարության սփյուռքի հետ համագործակցության
վարչության պետ
Ս. Սիմոնյան - «Նամականիշ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ա. Պետրոսյան - «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ա. Քեչյան - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ
(Արգենտինա)
Ս. Մաթևոսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի վարչության
պետի տեղակալ (պատասխանատու քարտուղար)