(ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147 որոշում)
i
050.0147.120600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2000 թվականի թիվ 147
ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Կանոն 21.2-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
ա) առաջին պարբերության վերջին կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ, ընդ որում, վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի մնացորդն է».
բ) վերջին պարբերությունում ավելացնել հետևյալ նախադասությունը.
«Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև սույն կանոնի առաջին պարբերության վերջին կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող գումարների չափով».
գ) կանոն 21.4-ում ավելացնել հետևյալ արտահայտությունը.
i
«Այն թղթակցային «լորո» հաշիվների մնացորդները, որոնք, համաձայն 21.2 կանոնի առաջին պարբերության վերջին կետի, նվազեցվում են թղթակցային «նոստրո» հաշիվներից, ցպահանջ պարտավորությունների հաշվարկին չեն մասնակցում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից: