(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)
i
116.0010.210600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
19 մայիսի 2000 թվականի թիվ 10-Ս
ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն` ՀՀ կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի և ՀՀ կառավարության 1999թ. նոյեմբերի 28-ի թիվ 717 որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել`
Շարժական հեռատող (փեյջինգ) հեռահաղորդակցության ծառայությունների համար բացառիկ իրավունքով մատուցվող առանձին ծառայությունների սակագները, համաձայն կից հավելված 1-ի:
Համաձայնեցված է` Հաստատված է`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
նախարարություն
2000թ. մայիսի 19-ին 2000թ. մայիսի 19-ի թիվ 10 - Ս
հրամանով
Հավելված 1
.__________________________________________________.
| Շարժական հեռատող (փեյջինգ) հեռահաղորդակցության |
| ծառայությունների |
.__________________________________________________.
.__________________________________________________.
| Սակագին առանց | ԱԱՀ | Սակագին ԱԱՀ-ով |
| ԱԱՀ-ի |(ԱՄՆ դոլար) | (ԱՄՆ դոլար) |
| (ԱՄՆ դոլար) | | |
.____________________|__________________|_____________|_________________|
| 1.| Փեյջերի գինը | | | |
| | (փեյջերի | | | |
| | միացում)* | 50 | 10 | 60 |
|___|________________|__________________|_____________|_________________|
| 2.| Միանվագ | | | |
| | վճարում | | | |
| | փեյջերի | | | |
| | միացման | | | |
| | համար | 10 | 2 | 12 |
|___|________________|__________________|_____________|_________________|
| 3.| Բաժանորդային | | | |
| | վարձը 1 ամսվա | | | |
| | համար | 2,50 | 0,5 | 3.0 |
|___|________________|__________________|_____________|_________________|
| 4.| Բաժանորդային | | | |
| | վարձը 6 ամսվա | | | |
| | համար | 13 | 2,6 | 15.6 |
|___|________________|__________________|_____________|_________________|
| 5.| Բաժանորդային | | | |
| | վարձ 12 ամսվա | | | |
| | համար | 25 | 5,0 | 30.0 |
._______________________________________________________________________.
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
1. Հավելվածով սահմանված սակագները կիրառման մեջ են համարվում 2000թ.
մայիսի 1-ից: 2. Հավելվածի 1* կետով սահմանված սակագները վերաբերվում են ցանկացած տեսակի
և մակնիշի փեյջերի:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21» 06 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11600053