(ուժը կորցրել է 02.02.01 թիվ 84 որոշում)
i
041.0387.230600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2000 թվականի N 387
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 135 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 27-ի «Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 135 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմից հանել Ռ. Նազարյանին և Կ. Միքայելյանին` փոխարենը համապատասխանաբար ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Է. Մադաթյանին (հանձնաժողովի նախագահ) ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ Ե. Ավետիսյանին: