Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՌՈՒԲԼԻՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎՃԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՌՈՒԲԼԻՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆԴՈ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.06.1993  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒԲԼԻՆ ՈՐՊԵՍ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ռուբլու գոտում գտնվող մյուս հանրապետությունների միջև տնտեսական կապերն ամրապնդելու և զարգացնելու նպատակով Հայաստանի հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող` ԽՍՀՄ պետական բանկի կողմից բաց թողնված 1961-1992 թվականների նմուշի թղթադրամները, ԽՍՀՄ պետական գանձատնային տոմսերը և մետաղադրամները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի կողմից բաց թողվող 1992, 1993 թվականների նմուշի դրամանիշները հանդիսանում են օրինական վճարման միջոց և ենթակա են պարտադիր ընդունման իրենց անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) և քաղաքացիների կողմից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին` բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հետ` ռուբլու գոտում Հայաստանի Հանրապետության մնալու, Հայաստանի Հանրապետության տարածքում ռուբլին որպես պաշտոնական վճարման միջոց օգտագործելու հետ կապված պարտավորություններն ու պահանջները պարզելու վերաբերյալ:

7 հունիսի 1993 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
07.06.1993
N ՀՆ-0843-I
Որոշում