(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի գիտական և գիտամանկավարժական ներուժի պահպանման և վերարտադրման համար, ընդունելով հանրապետության գիտամանկավարժական աշխատողների և պետական կառավարման մարմինների ծառայողների աշխատավարձային սանդղակների միջև համաչափություն ստեղծելու անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
1. 1993 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտաշխատողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նվազագույն աշխատավարձի համեմատ` բազմապատիկ գործակիցներով:
2. Վերոհիշյալ տարակարգերի պաշտոնական դրույքաչափերի սանդղակը որոշելիս որպես ներքին սահման ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկը:
26 մայիսի 1993 թվական: