(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորների որակավորման դասեր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնել «ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների դատարանների դատավորների համար որակավորման դասեր սահմանելու մասին» ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989թ. նոյեմբերի 2-ի որոշման գործողությունը:
i
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ մշակել և երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել դատավորների որակավորման դասեր շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին կանոնադրությունը: