Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի «Ձ ...

01.01.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.04.1993  -ից մինչեւ   01.01.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով վերակազմավորման և վերագրանցման ենթակա ձեռնարկությունների մեծ քանակությունը և գործող ձեռնարկությունների լուծարման աննպատակահարմարությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում  է.

i

1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում «1993 թվականի հունվարի 1-ը», իսկ 18-րդ կետի երկրորդ պարբերության «զ» ենթակետում` «1992 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «1994 թվականի հունվարի 1-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետի պահանջներին.

- մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ներկայացնել հաղորդումը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի վերոհիշյալ որոշումը չկատարելու պատճառների և հետագայում այն կատարելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին:

28 ապրիլի 1993 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
28.04.1993
N ՀՆ-0828-I
Որոշում