(ուժը կորցրել է 17.02.05 թիվ 140-Ն որոշում)
i
040.0271.300500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2000 թվականի N 271
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97, 1999 թվականի օգոստոսի 27-ի N 547, 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 800, 2000 թվականի մարտի 17-ի N 124, 2000 թվականի մարտի 31-ի N 144, 2000 թվականի ապրիլի 19-ի N 192 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները
որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`
4-րդ կետի «ե» և 6-րդ կետի «գ» ենթակետերում «1 հունիսի 2000 թ.» բառերը փոխարինել «1 հոկտեմբերի 2000 թ.» բառերով:
8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության մնացած
վայրերում (բացառությամբ գյուղերի) կրպակների
(տաղավարների), վրանների և որոշակիորեն
առանձնացված համանման այլ տարածքների
միջոցով իրականացվող առևտրական
գործունեություն 1 հոկտեմբերի 2000 թ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: