(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին կանոնադրությունը:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ծառայողական համազգեստի և հատուկ կոչումների տարբերանշանների ձևը: