(ուժը կորցրել է 01.01.03 թվականից` 06.08.02 թիվ 258-Ն որոշում)
i
050.0112.100500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
10 մայիսի 2000 թվականի թիվ 112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 144 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի» 8000 «Հետհաշվեկշռային հաշիվներ» կարգում, բանկերի կողմից ձեռք բերված արժեթղթերի գնման գնի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, բացել հետևյալ հաշիվները`
82 «Ներդրումներ արժեթղթերում»
821 «Արժեթղթեր վերավաճառքի համար»
8211 «Առաջնային շուկայում ձեռք բերված վերավաճառքի արժեթղթեր»
8212 «Երկրորդային շուկայում ձեռք բերված վերավաճառքի արժեթղթեր»
822 «Արժեթղթեր վաճառքի համար»
8221 «Առաջնային շուկայում ձեռք բերված վաճառքի արժեթղթեր»
8222 «Երկրորդային շուկայում ձեռք բերված վաճառքի արժեթղթեր»
823 «Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր»
8231 «Առաջնային շուկայում ձեռք բերված մինչև մարման ժամկետը
պահվող արժեթղթեր»
8232 «Երկրորդային շուկայում ձեռք բերված մինչև մարման ժամկետը
պահվող արժեթղթեր»
i
2. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում» կատարել հետևյալ փոփոխությունները`
7612 «Վնասներ վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից» հաշիվը վերանվանել «Վնասներ վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի առք ու վաճառքից»,
7613 «Վնասներ վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից» հաշիվը վերանվանել «Վնասներ վաճառքի համար նախատեսված արժեթղթերի առք ու վաճառքից»,
7614 «Վնասներ մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի վաճառքից» հաշիվը վերանվանել «Վնասներ մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի առք ու վաճառքից»:
3. Դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում» սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փոփոխությունները մինչև սույն թվականի մայիսի 20-ը համաձայնեցնելու նպատակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: