(ուժը կորցրել է 04.01.01 թիվ 10 որոշում)
i
041.0308.300500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2000 թվականի N 308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 658 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 22-ի «2000 թվականին Լոնդոնում կայանալիք «Հայաստանը 21-րդ դարում» վեհաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին» N 658 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունվարի 10-ի N 8 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշմամբ հաստատված կազմակերպչական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱԶՄ
կազմակերպչական հանձնաժողովի
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Զ. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Է. Մադաթյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ա. Եղիազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության
աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի
պաշտոնակատար
Վ. Մովսիսյան - «Զարգացման հայկական գործակալություն» փակ
բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
Բ. Գյուլումյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական
ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար)».
բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Կազմակերպչական հանձնաժողովին` մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վեհաժողովի աշխատանքների ծրագիրը, ժամանակացույցը և նախահաշիվը (ճշտելով վեհաժողովի անցկացման տեղը, մասնակիցների թիվը, անվանական ցուցակը և հրավիրման կարգը)»: