Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆ ...

118.0642.220709

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        07            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11809248

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

13 հուլիսի 2009 թվականի N 642-Ն

i

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 17-ի N 1033 -Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 13.1, 13.3, 14-րդ և 34-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2010 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2008 թվականի հաշվարկային ցուցանիշների տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու կարգը համաձայն հավելվածի:

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարի

2009 թվականի հուլիսի 13-ի

N 642-Ն հրամանի

ԿԱՐԳ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2010 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2008 թվականի հաշվարկային ցուցանիշների (այսուհետև` ելակետային տվյալներ) տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետև` լիազորված մարմին) ներկայացնելու գործընթացը:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իր կողմից հաշվառվող 2008 թվականի հողի հարկի գծով ելակետային տվյալները մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը լիազորված մարմին է ներկայացնում սույն կարգի N 2 հավելվածում բերված N 1-ՀՀ-ամփոփ ձևով:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2008 թվականի գույքահարկի գծով ելակետային տվյալները ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարանին են տրամադրում սույն կարգի N 3 հավելվածում բերված N 2-ԳՀ ձևով:

4. Տեղական ինքնակառավարման մարմինները 2008 թվականի հողի հարկի գծով ելակետային տվյալները ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարան են տրամադրում սույն կարգի N 4 հավելվածում բերված N 2-ՀՀ ձևով, բացառությամբ սույն կարգի N 5 հավելվածում նշված` 2009 թվականի հունիսի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողների հաշվառող մարմին չհանդիսացող համայնքների, որոնց մասով ելակետային տվյալները սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետներում լիազորված մարմին է ներկայացնում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

5. Սույն կարգի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաև դրանք հաշվառող մարմինների կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ իրենց կողմից այդ հարկերի գծով հաշվառման ենթակա որևէ տվյալ առկա չէ:

6. Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը սույն կարգով սահմանած ներկայացման ձևերին և լրացնելու կարգին: Եթե ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որևէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա անհապաղ պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին:

7. Եթե մարզպետարանի հայտնաբերած խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից սույն կարգի 8-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտը չի վերացնում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո երեք օրվա ընթացքում մարզպետարանը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը:

8. Մարզպետարաններն ամփոփում են իրենց մարզի տարածքի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված ելակետային տվյալները և սույն կարգի N 1 և N 2 հավելվածներում բերված համապատասխանաբար` N 1-ԳՀ-ամփոփ և N 1-ՀՀ-ամփոփ ձևերով ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ժամկետում:

9. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մարզպետարաններից ստացված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների գծով սույն կարգի 8-րդ կետում նշված ամփոփ ձևերը լիազորված մարմին ներկայացնում է մինչև 2009 թվականի օգոստոսի 22-ը:

10. Սույն կարգով և ժամկետներում մարզպետարաններին ելակետային տվյալներ տրամադրած տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ճշգրտել դրանք: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճշգրտված ելակետային տվյալների մարզպետարաններում ստացման, ինչպես նաև մարզպետարանների կողմից կազմված ճշգրտված ելակետային տվյալների գծով ամփոփ ձևերը (որոնցում արտացոլվում են միայն ըստ առանձին համայնքների ճշգրտված ելակետային տվյալները) ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ստացման ժամկետները սահմանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:

11. Ելակետային տվյալները հաշվառող մարմնի կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված ելակետային տվյալները կարող է փոփոխել միայն այդ մարմինը (այսինքն` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն):

12. Ճշգրտված ելակետային տվյալները ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմին են ներկայացվում սույն կարգի 2-8-րդ կետերով նախատեսված ընթացակարգով մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը:

13. Սույն կարգի N 2 և N 4 հավելվածներում բերված N 1-ՀՀ-ամփոփ և N 2-ՀՀ ձևերի 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2008 թվականի համար հաշվարկված հողի հարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի գծով 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2008 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով (կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար) սահմանված հողի հարկի արտոնությունների տարեկան գումարների):

14. Սույն կարգի N 1 և N 3 հավելվածներում բերված N 1-ԳՀ-ամփոփ և N 2-ԳՀ ձևերի`

ա) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2008 թվականին վճարման ենթակա գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի գծով 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2008 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով և համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարների).

բ) 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար` համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնությունների և համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարները:

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Ձև N 1-ԳՀ-ամփոփ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից ՀՀ

համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ

օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների

գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2008 թվականի

ելակետային տվյալների մասին

հազար դրամներով

.___________________________________________________________________.

|N  |Մարզի և  համայնքների|Կազմակեր-   |Ֆիզիկա-|Համայնքի |Համայնքի   |

|   |անվանումները        |պությունների|կան    |ավագանու |ավագանու   |

|   |                    |գույքահարկ  |անձանց |կողմից   |կողմից     |

|   |                    |            |գույքա-|կազմա-   |ֆիզիկական  |

|   |                    |            |հարկ   |կերպութ- |անձանց     |

|   |                    |            |       |յունների |համար      |

|   |                    |            |       |համար    |սահմանված  |

|   |                    |            |       |սահմանված|գույքահարկի|

|   |                    |            |       |գույքա-  |արտոնութ-  |

|   |                    |            |       |հարկի    |յուններ    |

|   |                    |            |       |արտոնութ-|           |

|   |                    |            |       |յուններ  |           |

|___|____________________|____________|_______|_________|___________|

| Ա |         Բ          |     1      |   2   |   3     |    4      |

|___|____________________|____________|_______|_________|___________|

|___|____________________|____________|_______|_________|___________|

|___|____________________|____________|_______|_________|___________|

| 1 |                    |            |       |         |           |

|___|____________________|____________|_______|_________|___________|

| 2 |                    |            |       |         |           |

|___|____________________|____________|_______|_________|___________|

| 3 |                    |            |       |         |           |

|___|____________________|____________|_______|_________|___________|

|...|                    |            |       |         |           |

|   |Ընդամենը` ըստ մարզի |     -      |   -   |    -    |     -     |

.___________________________________________________________________.

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Ձև N 1-ՀՀ-ամփոփ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից ՀՀ

համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ

օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների

գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2008 թվականի

ելակետային տվյալների մասին

(հազար դրամներով)

.______________________________________________________.

|NN |Մարզի և  համայնքների|Կազմակերպու-|Ֆիզիկական անձանց|

|   |անվանումները        |թյունների   |հողի հարկ       |

|   |                    |հողի հարկ   |                |

|___|____________________|____________|________________|

| Ա |        Բ           |     1      |        2       |

|___|____________________|____________|________________|

|___|____________________|____________|________________|

|___|____________________|____________|________________|

| 1 |                    |            |                |

|___|____________________|____________|________________|

| 2 |                    |            |                |

|___|____________________|____________|________________|

| 3 |                    |            |                |

|___|____________________|____________|________________|

|...|                    |            |                |

|   |Ընդամենը` ըստ մարզի |      -     |        -       |

.______________________________________________________.

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

Ձև N 2-ԳՀ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից ՀՀ

համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ

օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների

գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2008 թվականի

ելակետային տվյալների մասին

հազար դրամներով

._____________________________________________________________.

|Մարզի և     |Կազմակեր-   |Ֆիզիկական |Համայնքի    |Համայնքի   |

|համայնքի    |պությունների|անձանց    |ավագանու    |ավագանու   |

|անվանումները|գույքահարկ  |գույքահարկ|կողմից      |կողմից     |

|            |            |          |կազմակեր-   |ֆիզիկական  |

|            |            |          |պությունների|անձանց     |

|            |            |          |համար       |համար      |

|            |            |          |սահմանված   |սահմանված  |

|            |            |          |գույքահարկի |գույքահարկի|

|            |            |          |արտոնութ-   |արտոնութ-  |

|            |            |          |յուններ     |յուններ    |

|____________|____________|__________|____________|___________|

|     Ա      |     1      |    2     |     3      |     4     |

|____________|____________|__________|____________|___________|

|            |            |          |            |           |

._____________________________________________________________.

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ______________            ____________________

                     ստորագրություն                     Ա.Հ.Ա.

Կ.Տ.

«___»_____________ 2009 թ.

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

Ձև N 2-ՀՀ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից ՀՀ

համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ

օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների

գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2008 թվականի

ելակետային տվյալների մասին

(հազար դրամներով)

.__________________________________________________________.

|Մարզի և  համայնքների|Կազմակերպությունների|Ֆիզիկական անձանց|

|անվանումները        |հողի հարկ           |հողի հարկ       |

|____________________|____________________|________________|

|          Ա         |         1          |      2         |

|____________________|____________________|________________|

|                    |                    |                |

.__________________________________________________________.

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _____________         ____________________

                     ստորագրություն               Ա.Հ.Ա.

Կ.Տ.

«___» ______________ 2009 թ.

ՀԱՎԵԼՎԱԾ N 5

i

ՀՀ ֆինանսների նախարարի

2009 թվականի հուլիսի 13-ի

N 642-Ն հրամանի

2009 թ. հունիսի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողներին հաշվառող

մարմին չհանդիսացող համայնքների ցանկը

.___________________________________________.

|Հ/հ|Մարզի, համայնքի անվանումը|Համայնքի կոդը|

|___|_________________________|_____________|

|   |            Ա            |     1       |

|___|_________________________|_____________|

|   |ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ        |    05       |

|___|_________________________|_____________|

|1  |Ազատ                     |   05-006    |

|___|_________________________|_____________|

|2  |Այրք                     |   05-011    |

|___|_________________________|_____________|

|3  |Արեգունի                 |   05-015    |

|___|_________________________|_____________|

|4  |Արծվաշեն                 |   05-017    |

|___|_________________________|_____________|

|5  |Գեղամասար                |   05-023    |

|___|_________________________|_____________|

|6  |Գեղաքար                  |   05-026    |

|___|_________________________|_____________|

|7  |Գետիկ                    |   05-028    |

|___|_________________________|_____________|

|8  |Դարանակ                  |   05-029    |

|___|_________________________|_____________|

|9  |Թթուջուր                 |   05-037    |

|___|_________________________|_____________|

|10 |Կութ                     |   05-057    |

|___|_________________________|_____________|

|11 |Մարտունի                 |   05-063    |

|___|_________________________|_____________|

|12 |Շատվան                   |   05-073    |

|___|_________________________|_____________|

|13 |Ջաղացաձոր                |   05-076    |

|___|_________________________|_____________|

|14 |Վերին Շորժա              |   05-088    |

|___|_________________________|_____________|

|15 |Վանևան                   |   05-083    |

|___|_________________________|_____________|

|16 |Տորֆավան                 |   05-089    |

|___|_________________________|_____________|

|17 |Փամբակ                   |   05-091    |

|___|_________________________|_____________|

|   |ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ            |     09      |

|___|_________________________|_____________|

|18 |Ագարակ                   |   09-008    |

|___|_________________________|_____________|

|19 |Ալվանք (Ալդարա)          |   09-009    |

|___|_________________________|_____________|

|20 |Աղվանի                   |   09-012    |

|___|_________________________|_____________|

|21 |Աճանան (Խալաջ)           |   09-042    |

|___|_________________________|_____________|

|22 |Անտառաշատ                |   09-014    |

|___|_________________________|_____________|

|23 |Առաջաձոր                 |   09-016    |

|___|_________________________|_____________|

|24 |Արծվանիկ                 |   09-018    |

|___|_________________________|_____________|

|25 |Գեղանուշ                 |   09-025    |

|___|_________________________|_____________|

|26 |Գեղի                     |   09-026    |

|___|_________________________|_____________|

|27 |Գուդեմնիս                |   09-029    |

|___|_________________________|_____________|

|28 |Դավիթ Բեկ                |   09-030    |

|___|_________________________|_____________|

|29 |Տավրուս                  |   09-032    |

|___|_________________________|_____________|

|30 |Եղեգ                     |   09-033    |

|___|_________________________|_____________|

|31 |Եղվարդ                   |   09-034    |

|___|_________________________|_____________|

|32 |Լեհվազ                   |   09-037    |

|___|_________________________|_____________|

|33 |Լեռնաձոր                 |   09-038    |

|___|_________________________|_____________|

|34 |Լիճք                     |   09-039    |

|___|_________________________|_____________|

|35 |Խդրանց                   |   09-043    |

|___|_________________________|_____________|

|36 |Ծավ                      |   09-048    |

|___|_________________________|_____________|

|37 |Կաղնուտ                  |   09-050    |

|___|_________________________|_____________|

|38 |Կարճևան                  |   09-051    |

|___|_________________________|_____________|

|39 |Կուրիս                   |   09-053    |

|___|_________________________|_____________|

|40 |Ձորաստան                 |   09-058    |

|___|_________________________|_____________|

|41 |Ճակատեն                  |   09-061    |

|___|_________________________|_____________|

|42 |Նոր Աստղաբերդ            |   09-106    |

|___|_________________________|_____________|

|43 |Ներքին Խոտանան           |   09-064    |

|___|_________________________|_____________|

|44 |Ներքին Հանդ              |   09-065    |

|___|_________________________|_____________|

|45 |Նռնաձոր                  |   09-066    |

|___|_________________________|_____________|

|46 |Նորաշենիկ                |   09-067    |

|___|_________________________|_____________|

|47 |Շիկահող                  |   09-072    |

|___|_________________________|_____________|

|48 |Շինուհայր                |   09-073    |

|___|_________________________|_____________|

|49 |Շվանիձոր                 |   09-074    |

|___|_________________________|_____________|

|50 |Շրվենանց                 |   09-075    |

|___|_________________________|_____________|

|51 |Չափնի                    |   09-079    |

|___|_________________________|_____________|

|52 |Սևաքար                   |   09-087    |

|___|_________________________|_____________|

|53 |Սյունիք                  |   09-082    |

|___|_________________________|_____________|

|54 |Սրաշեն                   |   09-086    |

|___|_________________________|_____________|

|55 |Վարդավանք                |   09-094    |

|___|_________________________|_____________|

|56 |Վերին Խոտանան            |   09-095    |

|___|_________________________|_____________|

|57 |Վահրավար                 |   09-088    |

|___|_________________________|_____________|

|58 |Վանեք                    |   09-091    |

|___|_________________________|_____________|

|59 |Վարդանիձոր               |   09-092    |

|___|_________________________|_____________|

|60 |Տանձավեր                 |   09-098    |

|___|_________________________|_____________|

|61 |Տաշտուն                  |   09-100    |

|___|_________________________|_____________|

|62 |ՈՒժանիս                  |   09-104    |

|___|_________________________|_____________|

|63 |Քաջարան                  |   09-109    |

|___|_________________________|_____________|

|64 |Օխտար                    |   09-113    |

.___________________________________________.

(5-րդ հավելվածը փոփ. 10.08.09 թիվ 732-Ն հրաման)

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
13.07.2009
N 642-Ն
Հրաման