040.0100.110300
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2000 թվականի N 100
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող չորս ընկերությունների մասնավորեցման իրավական խորհրդատվական ծառայությունների իրականացման համար ֆինանսական միջոցների հատկացման մասին» N 795 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության իրավական խորհրդատուին ներկայացվող աշխատանքների առաջադրանքը (կցվում է).
բ) իրավական խորհրդատուի ընտրության կարգը (կցվում է).
գ) էներգետիկայի բնագավառում մասնավորեցման միջազգային գործարքների փորձ ունեցող հեղինակավոր իրավական խորհրդատուի թեկնածուների համառոտ ցուցակը (կցվում է):
i
2. Իրավական խորհրդատուի ընտրության պարտականությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի N 10 որոշման խմբագրությամբ) ստեղծված մրցութային հանձնաժողովի վրա:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
մարտի 11-ին N 100 որոշմամբ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության իրավական
խորհրդատուին ներկայացվող աշխատանքների
Հայաստանի Հանրապետության կառավարության իրավական խորհրդատուին ներկայացվող աշխատանքների (այսուհետև` աշխատանքներ) գլխավոր նպատակն է պաշտպանել Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիայի բաշխիչ չորս ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների, առք ու վաճառքի գործարքի ժամանակ, ինչպես նաև հետմասնավորեցման ժամանակաշրջանում` համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում` պոտենցիալ ներդրողների ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ:
Աշխատանքների առաջադրանքը ներառում է հետևյալ պայմանները.
1. Խորհրդատվություններ էլեկտրաբաշխիչ ընկերությունների վերակազմավորման վերաբերյալ.
ա) Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերն ուսումնասիրելը` էլեկտրաբաշխիչ ընկերությունների բաժնետոմսերի առաջարկվող վաճառքի հետ կապված հնարավոր խոչընդոտները հաղթահարելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը գործարքի կառուցվածքի մասին խորհրդատվություն ապահովելը, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
գ) վերակազմավորվող ընկերությունների օրինակելի կանոնադրությունը մշակելը` հիմնական շեշտը դնելով ընկերությունների բաժնետոմսերի կողմից համատեղ (կորպորատիվ) կառավարման և վերահսկողության իրականացման վրա.
դ) վերակազմավորվող էլեկտրաբաշխիչ ընկերությունների կազմակերպական-իրավական ձևի ընտրության, հիմնական միջոցների նկատմամբ ընկերությունների բաժնետերերի սեփականության իրավունքի հատկացումը.
ե) էլեկտրաբաշխիչ ընկերությունների պարտավորություններն ուսումնասիրելը, այդ թվում` շրջակա միջավայրի պահպանությանը, որոնք կարող են հետագայում բացասական ազդեցություն ունենալ պայմանագրի կողմերի վրա և առկա թերությունները վերացնող համապատասխան միջոցառումներ մշակելը` անհրաժեշտության դեպքում ներկայացնելով դրանց ծրագրերը:
2. Սոցիալական պաշտպանվածության ապահովման միջոցառումները.
ա) աշխատանքային պայմանագրերը մշակելը` գնահատելով դրանց հնարավոր ազդեցությունը էլեկտրաբաշխիչ ընկերությունների գործունեության վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.
բ) էլեկտրաբաշխիչ ընկերությունների այն հնարավոր աշխատանքային պարտավորությունները հստակեցնելը, որոնք կարող են ծագել մասնավորեցման ընթացքում, այդ թվում` աշխատողներին տրվելիք փոխհատուցումները` լուծելով սոցիալական ապահովության խնդիրները.
գ) վերակազմավորվող ընկերություններում արհմիությունների և աշխատողների փոխհարաբերությունները հստակեցնելը.
դ) ընդհանուր (կոլեկտիվ)` օրինակելի պայմանագիր (գործադիր մարմնի և աշխատողների միջև) մշակելը, որը կընդգրկի պայմանագրի կողմերի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.
ե) առք ու վաճառքի օրինակելի պայմանագրում սպառողների շահերի և կենսական նշանակություն ունեցող սոցիալական պահանջների ապահովման վերաբերյալ համապատասխան դրույթներ ամրագրելը:
3. Էլեկտրաբաշխիչ ընկերությունների առկա վարկային պայմանագրերն ուսումնասիրելը և խոչընդոտներն ու պահանջները բացահայտելը, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ընկերությունների վերակազմավորման ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիայի բաշխման համար գործունեության լիցենզիա տալու և լիցենզիայի պայմանները կատարելու վերահսկողության կարգերն ուսումնասիրելը և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ ներկայացնելը:
5. Մասնավորեցման գործառնությունների նախապատրաստումը.
ա) ընկերությունների վաճառքի ռազմավարության վերաբերյալ իրավական խորհրդատվություն տալը.
բ) մասնավորեցման գործառնությունների բոլոր փաստաթղթերի նախագծերի պատրաստմանն աջակցելը (անհրաժեշտության դեպքում` նաև պատրաստելը): Նշված փաստաթղթերը, ի թիվս այլնի, ընդգրկում են գործունեության լիցենզիաները (ներառյալ հավելվածները), մասնավորեցվող ընկերությունների առք ու վաճառքի պայմանագրերը, մատակարարող և բաշխող ընկերությունների միջև օրինակելի պայմանագիրը, էլեկտրական հզորության ու էներգիայի քանակի գնման օրինակելի պայմանագիրը.
գ) նախաորակավորված հայտատուների հետ անցկացվող քննարկումներին և բանակցություններին մասնակցելը, որոնց նպատակը մասնավորեցման գործառնությունների վերջնական փաստաթղթերի պատրաստումն է.
դ) փաստաթղթերի փաթեթի պատրաստման գործընթացին աջակցելը (հայտատուների կողմից տրված գրավոր հարցերի ու մեկնաբանությունների գնահատումը և բոլոր պատասխանների նախագծերի պատրաստումը).
ե) հավաստել, որ մրցույթի հաղթողի ընտրությունը կատարվել է հայտի ներկայացման կանոններին և ընթացակարգին համապատասխան.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը գործարքների ավարտման գործում աջակցելը.
է) հանրապետության էներգետիկ անվտանգության հիմնահարցերը մասնավորեցման գործառնություններում ապահովելը և համապատասխան պայմանագրերում ու փաստաթղթերում արտացոլելը.
ը) հետմասնավորեցման մեկ տարվա ընթացքում մրցույթի հաղթողի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման համապատասխան իրավաբանական մոնիտորինգի իրականացումը:
6. Իրավական խորհրդատուն պետք է պայմանագրային հիմունքներով համագործակցի տեղական իրավական խորհրդատուների հետ:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
մարտի 11-ին N 100 որոշմամբ
ԿԱՐԳ
իրավական խորհրդատուի ընտրության
Որպես իրավական խորհրդատուի մրցութային ընտրության կարգ ընդունվում է Համաշխարհային բանկի կողմից խորհրդատուների ընտրության կարգը հիմնված մատուցվելիք ծառայության որակի և գնի հետևյալ չափանիշների վրա`
ա) էներգետիկայի մասնավորեցման բնագավառում խորհրդատուի աշխատանքային փորձը` առավելագույնը 30 միավորով.
բ) ստացված աշխատանքային առաջարկությունների համապատասխանությունն աշխատանքների առաջադրանքին և մեթոդոլոգիան` առավելագույնը 40 միավոր.
գ) աշխատակազմի որակավորումը և նախատեսվելիք տեղական ենթախորհրդատուների մասնակցությունը` առավելագույնը 30 միավոր:
Աշխատակազմի համապատասխանության չափանիշները
1. Աշխատակազմի որակավորումը` առավելագույնը 25 միավոր
2. Համապատասխանությունը հանձնարարականին` առավելագույնը 35 միավոր
3. Հայերենի և ռուսերենի իմացությունը` առավելագույնը 10 միավոր
4. Արևելյան Եվրոպայում կամ նախկին Խորհրդային Միությունում ունեցած աշխատանքային փորձը (գերադասելի է հատկապես Հայաստանում ունեցած աշխատանքային փորձը)` առավելագույնը 30 միավոր:
Գնահատման ընթացքում հաշվի են առնվում հետևյալ չափանիշները`
ա) Հայաստանի Հանրապետության օրենքներին իրազեկ լինելը և աշխատանքային փորձի առկայությունն այդ բնագավառում.
բ) փորձագետների տիրապետումը հայերենին` հայերենով կարդալու, գրելու և փաստաթղթեր կազմելու ունակությունները.
գ) Հայաստանում աշխատանքային փորձ ունենալը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարությունների հետ աշխատելու փորձը.
ե) գործնական ծրագրեր կազմելու և դրանց շուրջ բանակցություններ վարելու փորձը.
զ) էներգետիկայի բնագավառին իրազեկ լինելը:
Իրավական խորհրդատուի ընտրության ժամանակացույցը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի N 10 որոշման խմբագրությամբ) ստեղծված մրցութային հանձնաժողովը:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
մարտի 11-ին N 100 որոշմամբ
ՀԱՄԱՌՈՏ ՑՈՒՑԱԿ
էներգետիկայի բնագավառում մասնավորեցման միջազգային
գործարքների փորձ ունեցող հեղինակավոր իրավական
խորհրդատուի թեկնածուների
1. Ուայթ և Քեյզ
Պրն Դոուգ Փիիլ
Լոնդոն, EC2R 6HH
Մոուրգեյթ 7-11
ֆաքս` 44-207-600-7030
2. Քլիֆորդ Չանս
Պրն Էդուարդ Բրադլեյ
Լոնդոն, EC1A 4JJ
Ալդերսգեյթ փող., 200
ֆաքս` 44-171-600-5555
3. Օրիք, Հերինգթոն և Սաթքլիֆ
Պրն Փոլ Աբրամսոն
Նյու Յորք, 10103-0001
666, 5-րդ ավենյու
ֆաքս` 1-212-506-5151
4. Չադբորն և Պարք
Պրն Չեյմ Ուաչբերգեր
Նյու Յորք, 10112
Ռոքֆելլեր Փլազա 30
ֆաքս` 1-212-541-5369
5. Լաթամ և Ուաթկինս
Վաշինգտոն, 20004-2505
Փենսիլվանիա 1001, 1300
ֆաքս` (202) 637-2201
6. Մանաթ, Ֆիլիպս և Ֆիլիպս
Կալիֆորնիա, 90064,
Լոս Անջելես, Օլիմպիական 11355
ֆաքս` (310) 312-4224