Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

12 ապրիլի 2018 թվականի N 14

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումներին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թ. ապրիլի 12-ի նիստի

N 14 արձանագրային որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆԸ

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ ստեղծված սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետ` ՍԷԿՏ համակարգ) անհրաժեշտ տեղեկատվության հիման վրա համակարգչային ծրագրի կիրառմամբ ապահովել հետևյալ վիճակագրական տվյալների ստացումը.

1) Հայաստանի Հանրապետություն ժամանումների և Հայաստանի Հանրապետությունից մեկնումների սահմանային գրանցումների քանակները, այդ թվում` ըստ քաղաքացիության,

2) Հայաստանի Հանրապետություն այցելուների այցելությունների քանակը, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռի, սահմանային անցման կետերի, տարիքային խմբերի և այցի տևողությունների,

3) ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելությունների քանակները, այդ թվում` ներգնա զբոսաշրջային այցելությունների համար ըստ քաղաքացիության, սեռի, սահմանային անցման կետերի, տարիքային խմբերի և այցի տևողությունների, ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի մեջ կրկնվող այցելությունների քանակը, այդ թվում ըստ քաղաքացիության,

4) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության առաջարկությամբ այլ վիճակագրական տվյալներ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը իրականացնել սույն հավելված 1-ին կետով նախատեսված գործառույթները,

3. Սահմանել, որ սույն հավելվածի 1-ին կետով նախատեսված գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով

1) անհրաժեշտ հզորությամբ սերվերի և համակարգչային ծրագրի ձեռքբերումը և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ՍԷԿՏ համակարգից Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության հասանելիություն,

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետություն այցելուների այցելությունների քանակի ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն ապահովում է տեղեկատվության հասանելիություն այցելուների անվանացանկից այն անձանց վերաբերյալ, ովքեր ստացել են ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) և որպես աշխատող վերջիններիս համար հարկային գործակալները ներկայացրել են օրենսդրությամբ սահմանված գրանցման հայտերը, ինչպես նաև քանակական տվյալներ ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող այն օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ, ում նկատմամբ հարկային գործակալների կողմից հաշվետու ժամանակաշրջանում վճարվել կամ հաշվարկվել է եկամուտ,

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունը հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետություն այցելուների այցելությունների քանակի ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն ապահովում է տեղեկատվության հասանելիություն Հայաստանի Հանրապետություն այցելուներից այն անձանց քանակի վերաբերյալ, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,

5) սույն հավելվածով նախատեսված վիճակագրության վարման մեթոդը փորձարկվում է 2018 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունում անհրաժեշտ համակարգչային (Սերվեր) և ծրագրային ապահովման ներդրումից հետո:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 14
Արձանագրային որոշում