Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱ ...

 

 

040.1566.081217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2017 թվականի N 1566-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված` պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է համապատասխան վերադաս կառավարման մարմինների կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 30-ի

N 1566-Ն որոշման

 

2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվում է ծրագրի գործողության ժամանակահատվածում պետական գույքի առանձին տեսակների համար իրականացվելիք միջոցառումների և գործարքների, զարգացման առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանելու նպատակով` ապահովելով Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտում իրականացվող քաղաքականության միասնականությունն ու շարունակականությունը:

2. Ծրագիրը գործում է 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր տարի, մինչև տվյալ տարվա մարտի 15-ը, ծրագրում անհրաժեշտության դեպքում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ընթացիկ և հաջորդ տարվա համար նախատեսված միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու համար:

3. Ծրագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների ներկայացմամբ` բավարար հիմնավորման դեպքում:

 

II. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Սույն ծրագրի գործողությունը տարածվում է`

1) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված գույքի վրա.

2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ գույքի վրա.

3) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) վրա.

4) սեփականության իրավունքով պետությանը պատկանող ոչ նյութական ակտիվների վրա. այդ թվում` մտավոր սեփականության օբյեկտների և դրանց նկատմամբ իրավունքների վրա.

5) պետությանը պատկանող գույքային իրավունքների (բացառությամբ պետությանը պատկանող պահանջի իրավունքի) վրա.

6) ինչպես նաև այն գույքի վրա, որի նկատմամբ դատական ակտով ճանաչվել է պետության սեփականության իրավունքը:

5. Սույն ծրագրի գործողությունը չի տարածվում`

1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ շենք, շինություններով զբաղեցված և դրա սպասարկման համար հատկացված հողամասերի), ընդերքի, անտառների, մեկուսի ջրային օբյեկտների և պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գույքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հիմնադրված կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վրա.

2) պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված կամ հանձնման ենթակա պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար.

3) «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով պետությանը սեփականության իրավունքով հանձնված գույքի վրա.

4) հավատարմագրային կառավարման հանձնված ընկերությունների վրա:

6. Առևտրային կազմակերպություններում մինչև 50 տոկոս բաժնետոմսերը (բաժնեմասերը) պետական սեփականություն հանդիսանալու դեպքում այդպիսի կազմակերպություններում իրականացվող միջոցառումների վերաբերյալ որոշումներն ընդունվում են համապատասխան կազմակերպական-իրավական տեսակի առևտրային կազմակերպության գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

7. Ծրագրի նպատակներն են`

1) պետական գույքի կառավարման բնագավառում միասնական քաղաքականության վարումը.

2) չաշխատող պետական գույքի վերագործարկումը խթանող գործիքակազմի ներդրումը.

3) պետական գույքի արդյունավետ կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացումը.

4) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմասեր) ունեցող իրավաբանական անձանց մրցունակության բարձրացումը, դրանց գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավումը.

5) պետական գույքի կազմի ու նախընտրելի կառուցվածքի ձևավորումը և օպտիմալացումը.

6) պետական գույքի օտարման և մասնավորեցման բնագավառում իրականացվող քաղաքականության արմատական բարեփոխումը.

7) պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացի արդյունավետ իրականացումը.

8) պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգի կատարելագործումը.

9) պետական գույքի արդյունավետ օգտագործման ճանապարհով տնտեսության իրական հատվածում ներդրումների ներգրավման ապահովումը:

8. Ծրագրով սահմանված նպատակների իրագործման համար պետք է լուծվեն հետևյալ խնդիրները`

1) պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգի արդիականացում, մասնավորապես, տեղեկությունների փաստաթղթային հավաքագրման համակարգի փոխարեն էլեկտրոնային ինտեգրացված համակարգի մշակում և ներդրում.

2) պետական գույքի մասնավորեցման բնագավառում առավել արդյունավետ մասնավորեցման ձևերի կիրառում, մասնավորապես, ֆոնդային բորսայի միջոցով պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի վաճառքի կազմակերպում.

3) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` մասնավորեցման ծրագիր) ընդգրկված սոցիալական ուղղվածություն ունեցող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացում այնպիսի նոր մոտեցումների և ձևերի կիրառում, որոնց շնորհիվ կապահովվեն մասնավորեցվող կազմակերպությունների պրոֆիլի և անձնակազմի պահպանումը, սպասարկման որակի բարելավումը և այլն.

4) պետական գույքի օտարման գործընթացում 2018 թվականին առավել արդյունավետ և գործուն վաճառքի եղանակների և մոտեցումների կիրառում, մասնավորապես, էլեկտրոնային աճուրդի միջոցով օտարման ենթակա գույքի վաճառքի, ինչպես նաև ներդրումային բարձր գրավչություն ունեցող գույքի որպես` «գործարար միավորի վաճառքի» մոտեցմամբ և առանց նախապես հայտարարված առաջարկի աճուրդային եղանակով կազմակերպում և իրականացում.

5) տնտեսական շրջանառությունից դուրս մնացած ոչ գրավիչ պետական գույքի վաճառքի գնի տարաժամկետ վճարման ձևաչափի կիրառում.

6) պետական ծախսերի կրճատման և հանրությանը մատուցված ծառայությունների մատուցման որակի բարելավման համար պետական գույքի կառավարման մի շարք լիազորությունների պատվիրակման հնարավորություններն ուսումնասիրելը և առաջարկություններ ներկայացնելը.

7) պետական գույքի օտարման, երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության տրամադրման ընթացակարգերի պարզեցում և նվազագույն վարչարարության ապահովում.

8) հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը հավատարմագրային կամ կոնցեսիոն կառավարման հանձնելու պրակտիկայի լայնորեն կիրառում.

9) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործող համակարգի արմատական բարեփոխում.

10) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության որոշման գործիքակազմի մշակում և ներդրում, ինչպես նաև այդ կազմակերպությունների գործունեության արդյունքների գնահատում և գործադիր տնօրենների, կառավարիչների, պետության լիազոր ներկայացուցիչների աշխատանքի խրախուսման նոր ձևերի ու գործիքակազմի կիրառում.

11) պետական գույքի տարանջատում` ըստ հետևյալ կառուցվածքային խմբերի`

ա. առաջնային նշանակության գույք, որի միջոցով իրագործվում են պետության ռազմավարական, սահմանադրական և օրենսդրական գործառույթները,

բ. առևտրային նշանակության գույք, որի միջոցով ուղղակիորեն լուծվում են տնտեսական աճի խնդիրները:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Սույն ծրագրի իրականացման հիմքում դրված են պետական գույքի կառավարման հետևյալ սկզբունքները`

1) պետական գույքի` կառավարման յուրաքանչյուր օբյեկտի (օբյեկտների խմբի) ծրագրային ժամանակահատվածի համար կառավարման նպատակի (նպատակների) սահմանում և ամրագրում.

2) կառավարման արդյունավետության շարունակական ապահովում, որը պարտադիր է պետական մարմինների գործունեության գնահատման ժամանակ.

3) պետական գույքի կառավարման տարբեր մակարդակներում կառավարիչների, գործադիր տնօրենների աշխատանքների գնահատման համակարգի հստակ սահմանում.

4) կառավարման ոլորտում մասնակիցների շահերի ներդաշնակության ապահովում.

5) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով առևտրային կազմակերպություններում միջազգային լավագույն փորձի վրա հիմնված կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման գործիքակազմի ներդրում.

6) պետական-մասնավոր համագործակցության պարզեցված պայմանների ներդրում:

10. Պետական գույքի կառավարման ընդհանուր գերակայություններն են`

1) գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ապահովումը.

2) գույքի արժեքի և որակական հատկանիշների պահպանումը.

3) առաջնային նշանակության գերակայությունը. եթե միևնույն գույքն ունի երկակի նշանակություն, այն դասվում է առաջնային նշանակության գույքի խմբին.

4) առաջնային նշանակության գույքը հիմնականում ենթակա չէ մասնավորեցման.

5) պետական գույքի նշանակությունը ենթակա է պարբերական վերանայման (օրինակ, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ).

6) պետական գույքի համալրման նախապատվելի եղանակը պետական գնումներն են, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գույքի ձեռքբերումը` նախնական համարժեք փոխանակությամբ:

11. Պետական գույքի կառավարման գերակայություններն են` կախված գույքի նշանակությունից`

1) առաջնային նշանակության պետական գույքի կառավարման համար`

ա. պետության սահմանադրական և օրենսդրական գործառույթների, վարչական և ռազմավարական նպատակների կատարման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ հիմնական պահանջներին նրանց լիակատար համապատասխանությունը,

բ. այս պահանջները բավարարող տարբերակներից առավել մատչելի և ռեսուրսախնայողի ընտրությունը.

2) առևտրային նշանակության պետական գույքի կառավարման համար` օգտագործման այլընտրանքային տարբերակներից նախապատվությունը տրվում է այն տարբերակներին, որոնք առավել նպաստում են տնտեսական աճի ապահովմանը, մասնավոր հատվածում օտարերկրյա և ներքին ներդրումների ներգրավմանը, շուկայական մրցակցության խթանմանը, արտահանման խթանմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործմանը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, պետության այլ գործառույթների կատարմանը:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

12. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) հստակեցնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կազմն ու կառուցվածքը և օպտիմալացնել դրանց քանակը, մասնավորապես`

ա. լուծարել մասնավորեցման ծրագրում չընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունները` համաձայն N 1 ցանկի,

բ. վերակազմակերպել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունները` համաձայն N 2 ցանկի.

2) կատարելագործել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գործունեության ֆինանսատնտեսական վիճակի մոնիթորինգի համակարգը, մասնավորապես`

ա. սահմանել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշները` ելնելով այդ կազմակերպությունների եռամյա գործարար ծրագրերի ցուցանիշներից,

բ. համապատասխան վերադաս կառավարման մարմինների կողմից սահմանել հսկողություն պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների համար սույն ծրագրով սահմանված ծրագրային ցուցանիշների կատարման նկատմամբ,

գ. վերադաս համապատասխան կառավարման մարմնի նախաձեռնությամբ մշակել և իրականացնել վնասով ու ցածր շահութաբերությամբ աշխատող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական առողջացման ծրագրեր` դրանց սնանկացումը թույլ չտալու համար,

դ. իրականացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում (մոնիթորինգ).

3) ներդնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման առաջավոր մեթոդներն ու ձևերը, մասնավորապես`

ա. կազմակերպել ուսուցում (ներառյալ օրենսդրության, կառավարման մեթոդների իրազեկում) և որակավորման բարձրացման դասընթացներ` պետական գույքի կառավարման գործընթացում ընդգրկված անձանց (գործադիր տնօրեններ, կառավարիչներ, պետության լիազոր ներկայացուցիչներ) համար,

բ. սահմանել պետական գույքի կառավարման գործընթացում ընդգրկված աշխատողների (գործադիր տնօրեններ, կառավարիչներ, պետության լիազոր ներկայացուցիչներ) աշխատանքի խրախուսման այնպիսի ձևերն ու մեխանիզմները, որոնք պետք է կախված լինեն նրանց գործունեության արդյունքներից.

4) բարձրացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց իրավունքով տրամադրված գույքի օգտագործման արդյունավետությունը, այդ նպատակով`

ա. սահմանել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության որոշման և պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատման ցուցանիշները,

բ. իրականացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գույքի (անշարժ և շարժական) և պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի օգտագործման արդյունավետության պարբերաբար ուսումնասիրություններ,

գ. կատարելագործել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպություններին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու գործիքակազմը:

13. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության բարելավման, ինչպես նաև ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները` հավատարմագրային կառավարման հանձնում, վարձակալությամբ տրամադրում, կոնցեսիոն պայմանագրով տրամադրում, գույքի գրավադրման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացում, ինչպես նաև մասնավորեցում հետևյալ դեպքերում`

1) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ արդյունավետ կառավարման.

2) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ մրցունակ լինելու.

3) համապատասխան ոլորտում հանրության կարիքների լիարժեք կառավարումն ապահովելու տեսանկյունից բավարար քանակի ոչ պետական ընկերությունների գործունեությամբ պայմանավորված պետական մասնակցությամբ ընկերություններին վերապահված պարտավորությունների կարևորության մակարդակի նվազման.

4) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասով) այն ընկերությունների մասնավորեցման, որոնք անհրաժեշտ չեն պետական գործառույթների իրականացման համար:

14. Ապահովել N 9 ցանկում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ծրագրավորված տնտեսական ցուցանիշների կատարումը, մասնավորապես, ապահովել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում շահույթի ծավալի շարունակական ավելացում:

15. Իրականացնել հսկողություն N 8 ցանկում ընդգրկված մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ստանձնած ներդրումային պարտավորությունների նկատմամբ:

16. Պետական գույքի առանձին օբյեկտների օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) տնտեսական շրջանառության մեջ ներգրավել պետությանը պատկանող` չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող կամ մասնակիորեն օգտագործվող անշարժ գույքի օբյեկտները, մասնավորապես`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին հանձնել չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող կամ մասնակիորեն օգտագործվող պետական գույքը` համաձայն N 3 ցանկի,

բ. օպտիմալացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գույքի կազմը` դրա վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող ղեկավար մարմնի (անձանց) որոշումների հիման վրա:

17. Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասին տեղեկությունների մատչելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել 2018 թվականի ընթացքում հետևյալ միջոցառումները`

1) կատարելագործել պետական գույքի հաշվառման համակարգը, մասնավորապես`

ա. լրամշակել և հստակեցնել պետական գույքի կազմի մասին առկա տեղեկությունները,

բ. ներդնել պետական գույքի հաշվառման ամբողջական էլեկտրոնային ինտեգրացված համակարգ, որը հասանելի է պետական գույքի կառավարման գործընթացում ընդգրկված բոլոր պետական մարմինների համար,

գ. բարեփոխել պետական գույքի միավորների մասին տեղեկությունների տրամադրման կարգ,

դ. իրականացնել Հայաստանի Հանրապետության անունով պետական գրանցման ենթակա (գրանցում չունեցող)` անշարժ գույքի գույքագրում:

 

V. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՕՏԱՐՈՒՄԸ

 

18. Մասնավորեցման ծրագրում ընդգրկված և մինչև սույն ծրագիրն ուժի մեջ մտնելը չմասնավորեցված (չլուծարված) առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման կամ լուծարման առաջարկելու ժամկետները սահմանվում են սույն ծրագրով` համաձայն N 4 ցանկի:

19. Սույն ծրագրի N 1 հավելվածի N 4 ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպությունները և այլ օբյեկտները մասնավորեցվում կամ լուծարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

20. Մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և այն անշարժ գույքի, որի` պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց, կազմը սահմանվում է` համաձայն N 5 ցանկի:

21. Պետական գույքի վարձակալությունից ծրագրավորված մուտքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է N 6 ցանկում:

22. Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձավճարների սպասվելիք մուտքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է N 7 ցանկում:

 

VI. ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

23. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական այլ գույքի նկատմամբ իրականացնելու այնպիսի գործառույթներ, որոնց արդյունքում անհնար կդառնա պետական գույքի նկատմամբ` սույն ծրագրով սահմանված միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինները պարտավոր են սույն ծրագրում ընդգրկված ընկերություններին թույլ չտալ իրականացնել ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ, ընկերության գործունեության հետ չկապված ծախսեր (գործարքներ), մասնավորապես, բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմնի աշխատողների գործուղման, բարեգործական, ընկերության հիմնական գործունեությանը չառնչվող` սոցիալական ուղղվածություն ունեցող և այլ անհատույց գործարքներ:

24. Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումներ կարող են սահմանվել սույն ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով:

 

VII. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

25. 50 տոկոս և ավելի պետական սեփականությամբ բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գործունեությանն առնչվող` սույն ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից այդ կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինները:

26. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացվում է համապատասխան վերադաս կառավարման մարմինների կողմից:

27. Սույն ծրագրի 8-րդ և 17-րդ կետերով սահմանված գործընթացները կազմակերպելիս առաջնորդվել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված անվտանգության և տեխնիկական նվազագույն պահանջներով:

28. Ծրագրով սահմանված նպատակների իրագործման և միջոցառումների իրականացման աստիճանը որոշելու նպատակով ծրագրի կատարման մասին մշակվում է տարեկան հաշվետվություն, որը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը:

 

ՑԱՆԿ N 1 ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ` ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ (ԲԱԺՆԵՄԱՍԵՐՈՎ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Առևտրային  |Գտնվելու    |Հանրապետական  |Լուծարման վերաբերյալ     |

|ը/կ|կազմակերպու|վայրը       |գործադիր      |առաջարկության            |

|   |թյան       |            |մարմնի        |հիմնավորումը             |

|   |անվանումը  |            |անվանումը     |                         |

|___|___________|____________|______________|_________________________|

|1. |«Վարչա-    |քաղ. Երևան, |ՀՀ տրանսպորտի,|ՀՀ տրանսպորտի, կապի և    |

|   |տնտեսական» |Նալբանդյան  |կապի և        |տեղեկատվական տեխնոլոգիա- |

|   |ՓԲԸ        |28          |տեղեկատվական  |ների նախարարության       |

|   |           |            |տեխնոլոգիաների|ներկայիս վարչական շենքի  |

|   |           |            |նախարարություն|օտարման հետ կապված       |

|   |           |            |              |ընկերությունում          |

|   |           |            |              |բացակայելու է անշարժ     |

|   |           |            |              |գույքի վարձակալությամբ և |

|   |           |            |              |ենթավարձակալությամբ      |

|   |           |            |              |տրամադրելու գործառույթը  |

|___|___________|____________|______________|_________________________|

|2. |«Նոր Նորքի |քաղ. Երևան, |ՀՀ կրթության  |ՓԲԸ-ի կողմից նպատակային  |

|   |ուսանողական|Մոլդովական  |և  գիտության  |գործունեություն չի       |

|   |ավան» ՓԲԸ  |12          |նախարարություն|իրականացվում             |

._____________________________________________________________________.

 

ՑԱՆԿ N 2 ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ (ԲԱԺՆԵՄԱՍԵՐՈՎ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Առևտրա-  |Գտնվելու|Պետա- |Հանրապետա- |Վերակազմա-  |Վերակազմակերպ-|

|ը/կ|յին      |վայրը   |կան   |կան        |կերպման     |ման նպատակը   |

|   |կազմակեր-|        |բաժնե-|գործադիր   |առաջարկվող  |              |

|   |պության  |        |մասի  |մարմնի     |մոտեցումը   |              |

|   |անվանումը|        |մեծու-|անվանումը  |            |              |

|   |         |        |թյունը|           |            |              |

|   |         |        |(%)   |           |            |              |

|___|_________|________|______|___________|____________|______________|

|1. |«ՈԿՖ     |քաղ.    |   100|ՀՀ Արարատի |ՊՈԱԿ        |Մարզի բոլոր   |

|   |Բանավանի |Արարատ, |      |մարզպետարան|            |ԱԱՊԿ-ները     |

|   |ԱԱՊԿ» ՓԲԸ|ՈԿՖ     |      |           |            |վերակազմակերպ-|

|   |         |Բանավան |      |           |            |վել են        |

|   |         |        |      |           |            |ՊՈԱԿ-ների     |

._____________________________________________________________________.

 

ՑԱՆԿ N 3 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ` ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ձեռք բերվող գույքի անվանումը  |Նախարարության,   |  Հիմնավորում   |

|ը/կ|                              |հանրապետական     |                |

|   |                              |գործադիր մարմնի  |                |

|   |                              |անվանումը        |                |

|___|______________________________|_________________|________________|

| 1 |              2               |        3        |        4       |

|___|______________________________|_________________|________________|

|1. |«Թալինի Պոլիկլինիկա» ՓԲԸ-ի    |Արագածոտնի       |Չի օգտագործվում:|

|   |նախկին շենք*                  |մարզպետարան      |                |

|___|______________________________|_________________|________________|

|2. |Ավտոտնակ                      |Արագածոտնի       |Չի օգտագործվում:|

|   |                              |մարզպետարան      |                |

|___|______________________________|_________________|________________|

|3. |«Թալինի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն   |Արագածոտնի       |Չի օգտագործվում:|

|   |բաժանմունք                    |մարզպետարան      |                |

|___|______________________________|_________________|________________|

|4. |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ  |ՀՀ կառավարությանն|Չի օգտագործվում:|

|   |ոստիկանության քրեակատարողական |առընթեր ՀՀ       |                |

|   |հիմնարկի նախկին հիվանդանոց    |ոստիկանություն   |                |

|   |(քաղ. Հրազդան, Ջրառատ թաղամաս)|                 |                |

|___|______________________________|_________________|________________|

|5. |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ  |ՀՀ կառավարությանն|Չի օգտագործվում:|

|   |ոստիկանության քրեակատարողական |առընթեր ՀՀ       |                |

|   |հիմնարկի նախկին «Գյումրի»     |ոստիկանություն   |                |

|   |մեկուսարան (քաղ. Գյումրի,     |                 |                |

|   |Աճեմյան 62)                   |                 |                |

|___|______________________________|_________________|________________|

|6. |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ  |ՀՀ կառավարությանն|Չի օգտագործվում:|

|   |ոստիկանության Ամասիայի բաժնի  |առընթեր ՀՀ       |                |

|   |նախկին վարչական շենք և        |ոստիկանություն   |                |

|   |ավտոտնակներ, ՇՄ (Գ. Ամասիա,   |                 |                |

|   |2-րդ փող. 32 շենք)            |                 |                |

|___|______________________________|_________________|________________|

|7. |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ  |ՀՀ կառավարությանն|Չի օգտագործվում:|

|   |ոստիկանության Աշոցքի բաժնի    |առընթեր ՀՀ       |                |

|   |նախկին վարչական շենք (ՇՄ, գ.  |ոստիկանություն   |                |

|   |Աշոցք, 1-ին փող., 1-ին        |                 |                |

|   |փակուղի, 1-ին շենք)           |                 |                |

|___|______________________________|_________________|________________|

|8. |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ  |ՀՀ կառավարությանն|Չի օգտագործվում:|

|   |ոստիկանություն ՊՊԳՎ Գյումրու  |առընթեր ՀՀ       |                |

|   |պահպանության բաժին (քաղ.      |ոստիկանություն   |                |

|   |Գյումրի, Ղանդիլյան  3 նրբ.)   |                 |                |

|___|______________________________|_________________|________________|

|9. |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ  |ՀՀ կառավարությանն|Չի օգտագործվում:|

|   |ոստիկանություն Թալինի բաժնի   |առընթեր ՀՀ       |                |

|   |կիսակառույց վարչական շենք     |ոստիկանություն   |                |

|   |(քաղ. Թալին, Քոթանյան փող.)   |                 |                |

|___|______________________________|_________________|________________|

|10.|Կաթսայատուն, Նոր-Նորք         |ՀՀ կառավարությանն|Չի օգտագործվում:|

|   |(Ա. Միկոյան 15/2)             |առընթեր ՀՀ       |                |

|   |                              |ոստիկանություն   |                |

|___|______________________________|_________________|________________|

|11.|ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ  |ՀՀ կառավարությանն|Չի օգտագործվում:|

|   |ոստիկանություն ՊՊԳՎ Մասիսի    |առընթեր ՀՀ       |                |

|   |պահպանության բաժանմունք       |ոստիկանություն   |                |

|   |(Մասիս կայարան, Շիրակի 6)     |                 |                |

|___|______________________________|_________________|________________|

|12.|ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ  |ՀՀ կառավարությանն|Չի օգտագործվում:|

|   |ոստիկանություն ՊՊԳՎ (քաղ.     |առընթեր ՀՀ       |                |

|   |Երևան,  Մյասնիկյան փող.43)    |ոստիկանություն   |                |

|___|______________________________|_________________|________________|

|13.|ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ  |ՀՀ կառավարությանն|Չի օգտագործվում:|

|   |ոստիկանություն ՊՊԳՎ           |առընթեր ՀՀ       |                |

|   |Վաղարշապատի պահպանության բաժին|ոստիկանություն   |                |

|   |(Արմավիրի մարզ, գ. Ծաղկունք)  |                 |                |

|___|______________________________|_________________|________________|

|14.|ՀՀ Արմավիրի մարզի             |ՀՀ էներգետիկ     |ՀՀ էներգետիկ    |

|   |քաղ.  Էջմիածին, Մ. Մաշտոցի    |ենթակառուցվածքնե-|ենթակառուցվածք- |

|   |N 138 հասցեում գտնվող`        |րի և  բնական     |ների և  բնական  |

|   |126,3 քառ. մետր մակերեսով 3   |պաշարների        |պաշարների       |

|   |ավտոտնակ                      |նախարարության    |նախարարության   |

|   |                              |աշխատակազմ       |կողմից չի       |

|   |                              |                 |օգտագործվում:   |

|___|______________________________|_________________|________________|

|15.|ՀՀ Արմավիրի մարզ,  քաղ.       |ՀՀ էներգետիկ     |ՀՀ էներգետիկ    |

|   |Արմավիր, Ջիվանու N 6 հասցեում |ենթակառուցվածքնե-|ենթակառուցվածք- |

|   |գտնվող` 159,6 քառ. մետր       |րի և  բնական     |ների և  բնական  |

|   |մակերեսով վարչական շենք       |պաշարների        |պաշարների       |

|   |                              |նախարարության    |նախարարության   |

|   |                              |աշխատակազմ       |կողմից չի       |

|   |                              |                 |օգտագործվում:   |

|___|______________________________|_________________|________________|

|16.|«Վան» հյուրատուն              |ՀՀ Շիրակի        |»Վան»           |

|   |                              |մարզպետարան      |հյուրատունն իր 3|

|   |                              |                 |քարաշեն         |

|   |                              |                 |տնակներով       |

|   |                              |                 |հաշվառված է     |

|   |                              |                 |մարզպետարանի    |

|   |                              |                 |հաշվեկշռում 1998|

|   |                              |                 |թվականից: Այն չի|

|   |                              |                 |շահագործվում    |

|   |                              |                 |ավելի քան 15    |

|   |                              |                 |տարի:           |

|   |                              |                 |Անցած ժամանակա- |

|   |                              |                 |հատվածում,      |

|   |                              |                 |պետական գույքի  |

|   |                              |                 |կենտրոնացված,   |

|   |                              |                 |առավել          |

|   |                              |                 |արդյունավետ     |

|   |                              |                 |կառավարման      |

|   |                              |                 |նկատառումներից  |

|   |                              |                 |ելնելով,        |

|   |                              |                 |մարզպետարանը    |

|   |                              |                 |բազմիցս հանդես է|

|   |                              |                 |եկել գույքը     |

|   |                              |                 |վարչությանը     |

|   |                              |                 |հանձնելու       |

|   |                              |                 |նախաձեռնությամբ:|

|   |                              |                 |Ներկայումս      |

|   |                              |                 |շրջանառության   |

|   |                              |                 |մեջ է ՀՀ        |

|   |                              |                 |կառավարության   |

|   |                              |                 |որոշման         |

|   |                              |                 |նախագիծը` «Վան» |

|   |                              |                 |հյուրատունն     |

|   |                              |                 |անհատույց       |

|   |                              |                 |օգտագործման     |

|   |                              |                 |իրավունքով      |

|   |                              |                 |«Շիրակ          |

|   |                              |                 |Հայրենակցական   |

|   |                              |                 |Միավորում» ՀԿ-ին|

|   |                              |                 |տրամադրելու     |

|   |                              |                 |համար:          |

|___|______________________________|_________________|________________|

|17.|Առողջապահության N 1 մասնաշենք |ՀՀ Շիրակի        |Գյումրի քաղաքի  |

|   |                              |մարզպետարան      |Շչեդրինի 5/2    |

|   |                              |                 |հասցեում գտնվող |

|   |                              |                 |Առողջապահության |

|   |                              |                 |N 1 մասնաշենքը, |

|   |                              |                 |որը երկաթյա     |

|   |                              |                 |կոնստրուկցիա-   |

|   |                              |                 |ներով հավաքովի  |

|   |                              |                 |երկհարկանի      |

|   |                              |                 |շինություն է    |

|   |                              |                 |(այսուհետ       |

|   |                              |                 |գույք),         |

|   |                              |                 |հաշվառված է     |

|   |                              |                 |մարզպետարանի    |

|   |                              |                 |հաշվեկշռում 1996|

|   |                              |                 |թվականից:       |

|   |                              |                 |Տարիներ շարունակ|

|   |                              |                 |շինությունում   |

|   |                              |                 |գործունեություն |

|   |                              |                 |են ծավալել      |

|   |                              |                 |մարզպետարանի    |

|   |                              |                 |աշխատակազմի մի  |

|   |                              |                 |քանի            |

|   |                              |                 |կառուցվածքային  |

|   |                              |                 |ստորաբաժանում-  |

|   |                              |                 |ներ, որոնք 2012 |

|   |                              |                 |թվականին        |

|   |                              |                 |տեղափոխվել են   |

|   |                              |                 |մարզպետարանի    |

|   |                              |                 |հիմնանորոգված`  |

|   |                              |                 |գլխավոր մասնա-  |

|   |                              |                 |շենք: Առ այսօր  |

|   |                              |                 |գույքը չի       |

|   |                              |                 |շահագործվում,   |

|   |                              |                 |այն գտնվում է   |

|   |                              |                 |քաղաքի          |

|   |                              |                 |կենտրոնական     |

|   |                              |                 |մասերից մեկում, |

|   |                              |                 |մեր բոլորի      |

|   |                              |                 |ուշադրության    |

|   |                              |                 |կենտրոնում է    |

|   |                              |                 |Գյումրի քաղաքը  |

|   |                              |                 |ժամանակավոր     |

|   |                              |                 |տնակներից       |

|   |                              |                 |ձերբազատելը, կան|

|   |                              |                 |նաև             |

|   |                              |                 |հավակնություններ|

|   |                              |                 |տարածքի         |

|   |                              |                 |վերաբերյալ      |

|   |                              |                 |համապատասխան    |

|   |                              |                 |ներդրումային    |

|   |                              |                 |ծրագրեր         |

|   |                              |                 |իրականացնելու   |

|   |                              |                 |համար:          |

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.2017
N 1566-Ն
Որոշում