050.0257.301117
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 11 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017463
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2017 թվականի թիվ 257-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով խթանել երկարաժամկետ միջոցների ներգրավումը, ինչպես նաև բանկային համակարգի կարգավորումը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կանոնակարգի 13-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
2) Կանոնակարգի 30-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
3) Կանոնակարգի 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների ռիսկերի հաշվարկում չեն ընդգրկվում Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը և սույն կանոնակարգի 28.1-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերը:»,
4) Կանոնակարգի Հավելված 3-ի 15-րդ կետը «ռիսկի կշիռը:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե որպես ապահովվածություն հանդես է գալիս տվյալ բանկի կողմից թողարկված և կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտատոմսը, ապա պահանջի ապահովված մասը ստանում է 0% ռիսկի կշիռ, ընդ որում` պահանջի ապահովված մասը հաշվարկվում է պարտատոմսի տվյալ օրվա շուկայական գնի հիման վրա:»,
5) Կանոնակարգի Հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերում ««Միգրացիայի միջազգային կազմակերպություն» (International Organization For Migration), «Կառգիլ Ֆայնանշլ Սերվիսիս Ինթերնեյշնլ Ինկ»-ից (Cargill Financial Services International Inc), «Ֆրանկֆուրտ Սքուլ Ֆայնանշլ Սերվիսիս ՋիԷմԲիԷյջ» (Frankfurt School Financial Services GmbH), «Աթլանթիկ Ֆորֆեյթինգ ԷյՋի» (Atlantic Forfaiting AG), «Գլոբալ Փարթներշիփ Ֆանդ ԷՍ.ԷՅ, ՍԻՔԱՎ-ՍԻՖ» (Global Partnership fund S.A., SICAV-SIF), Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (Black Sea Trade and Development Bank) ներգրավված միջոցները» բառերը փոխարինել »»Միգրացիայի միջազգային կազմակերպություն»-ից (International Organization For Migration), «Կառգիլ Ֆայնանշլ Սերվիսիս Ինթերնեյշնլ Ինկ»-ից (Cargill Financial Services International Inc), «Ֆրանկֆուրտ Սքուլ Ֆայնանշլ Սերվիսիս ՋիԷմԲիԷյջ»-ից (Frankfurt School Financial Services GmbH), «Աթլանթիկ Ֆորֆեյթինգ ԷյՋի»-ից (Atlantic Forfaiting AG), «Գլոբալ Քլայմիթ Փարթներշիփ Ֆանդ ԷՍ.ԷՅ, ՍԻՔԱՎ-ՍԻՖ»-ից (Global Climate Partnership fund S.A., SICAV-SIF), Առևտրի և զարգացման սևծովյան բանկից (Black Sea Trade and Development Bank), «ՋիԷլԷս Օլթերնաթիվ Ինվեսթմենթս - Միկրոֆայնանսֆոնդս»-ից (GLS Alternative Investments -Mikrofinanzfonds), «IIV Միկրոֆայնանսֆոնդս»-ից (IIV Mikrofinanzfonds), «ԴիՔեյԷմ Էյ» (DKM A) և «ԴիՔեյԷմ Բի» (DKM B) ֆոնդերից ներգրավված միջոցները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման առաջին կետի երկրորդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: