Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0220.150617

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        06            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017238

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2017 թվականի N 220-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների`

i

1) 2-րդ կետում «էլեկտրամատակարարման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր)» բառերը փոխարինել «սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ`

i

«Պայմանագիր` սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր».

i

3) 13.1 կետի վերջին նախադասությունը հանել, իսկ 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար դիմում ներկայացնում, մատակարարի հետ Կանոնների N 2 հավելվածին համապատասխան կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագիր (այսուհետ` Միացման պայմանագիր) կնքում և միացման վճարները վճարում է կառուցապատողը:».

4) 13.1.1 կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կանոններով նախատեսված պայմանագրերը կնքվում են անվճար` թղթային կամ էլեկտրոնային եղանակով:».

i

5) 13.3 կետի 1-ին ենթակետում «տեխնիկական պայմանները» բառերից հետո լրացնել «և (կամ) էլեկտրամատակարարման ուղեգիծը» բառերը, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Դիմող անձին է ներկայացնում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր կնքելու առաջարկություն` վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված պայմանագիրը` 2 օրինակից:».

i

6) 13.4 կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) անհրաժեշտության դեպքում ստանում է պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը):».

7) 13.5 կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կանոնների 13.3 կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրով նախատեսված կանխավճարի (կառուցապատողի դեպքում` միացման վճարի) վճարման օրվանից մինչև Դիմող անձին փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`».

8) 13.5 կետի 4-րդ ենթակետում «բազմաբնակարան շենքերի» բառերը փոխարինել «կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի» բառերով.

i

9) 13.6 կետում «միացման առավելագույն ժամկետը» բառերը փոխարինել «փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովման առավելագույն ժամկետը» բառերով, իսկ «միացման ժամկետը» բառերը` «փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովման ժամկետը» բառերով.

i

10) 13.7.1 կետում «միացման պայմանագիր» բառերը փոխարինել «սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր» բառերով.

i

11) 13.7.2 կետում «Մատակարարման» բառը փոխարինել «Էլեկտրական էներգիայի մատակարարման» բառերով.

i

12) 14.2 կետում «գրավոր» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերը.

13) 14.4 կետում`

i

ա. «ստանալու միջոցով» բառերը փոխարինել «ստանալու միջոցով` դիմող անձի կողմից իր միջոցներով» բառերով.

բ. «Տեխնիկական պայմանները տրամադրելու համար մատակարարը» բառերը փոխարինել «Մատակարարը» բառով.

14) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

15) N 3 հավելվածի` նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի`

i

ա. 8-րդ կետի 6-րդ ենթակետում «էլեկտրական ցանցին միացման պայմանագիր (այսուհետ` միացման պայմանագիր)» բառերը փոխարինել «Կանոնների 13.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագիր» բառերով, իսկ 7-րդ ենթակետում «էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու» բառերը փոխարինել «փաստացի էլեկտրամատակարարմամբ ապահովելու» բառերով.

բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Միացման դիմումը մատակարարի էլեկտրոնային համակարգում ընդունվելու օրվանից հետո, սույն կանոնների 13.3 կետով նախատեսված կարգով և ժամկետում համապատասխան գործողություններն ավարտելուց հետո, մատակարարը դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով Դիմող անձին ներկայացնում է Կանոնների 13.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագիր կնքելու առաջարկ` մատակարարի էլեկտրոնային համակարգում տեղադրելով միակողմանի ստորագրված պայմանագիրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի մայիսի 31-ի

N 220-Ն որոշման

 

«Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի դեկտեմբերի 27-ի

N 358-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ___

 

ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՂ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ

 

    ________________________                      ______________20 թվական

         (կնքման վայրը)

 

Մատակարարը` ___________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

ի դեմս _______________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում

լիազորագրի տվյալները)

 

որը գործում է ____________________________________հիման վրա, մի կողմից,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

և կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգի միացման համար դիմող անձը (այսուհետ` Կառուցապատող)`

_______________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական

անձի դեպքում` անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը,

լիազորված լինելու դեպքում` լիազորագրի տվյալները)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով (այսուհետ` ԷՄՕԿ), սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարը պարտավոր է միացնել ____________

_______________________________________________________________________

          (կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի)

 

հասցեում գտնվող սպառման համակարգը (այսուհետ` Սպառման համակարգ) էլեկտրական ցանցին (այսուհետ` էլեկտրական ցանցին միացում), իսկ Կառուցապատողը` վճարել էլեկտրական ցանցին միացման դիմաց:

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐԸ

 

2. Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը (այսուհետ` Միացման վճար), կազմում է ___________________ դրամ, ներառյալ ԱԱՀ` համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:

3. Կառուցապատողը Միացման վճարը սույն պայմանագրի կնքման պահից 24 ամսվա ընթացքում փոխանցում է Մատակարարի` սույն պայմանագրի վավերապայմաններում նշված բանկային հաշվին:

4. Մատակարարը էլեկտրական ցանցին միացումը ապահովում է Միացման վճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում` մինչև _________________, (որը չի կարող գերազանցել ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետը)` համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) N 3 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի:

5. Կառուցապատողի կողմից Միացման վճարը սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն չվճարելու դեպքում սույն պայմանագիրը լուծվում է` սույն պայմանագրի 19-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ԷՄՕԿ-ով, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

7. Մատակարարը պարտավոր է`

1) սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն ապահովել Սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին` լարման տակ չդնելով Սպառման համակարգը.

2) սույն պայմանագրի 9-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Կառուցապատողի կողմից անհրաժեշտ աշխատանքները չկատարելու դեպքում իրականացնել Սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին` Կառուցապատողի կողմից Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքները կատարելու վերաբերյալ տեղեկացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.

3) Կառուցապատողին ներկայացնել Միացման վճարի վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթ` մինչև էլեկտրական ցանցին միացմանը հաջորդող ամսվա 10-ը.

4) սույն պայմանագրի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում Միացման վճարը վերադարձնել Կառուցապատողին` վերջինիս նախընտրած (կանխիկ կամ անկանխիկ) ձևով.

5) սույն պայմանագրի 5-րդ գլխում նախատեսված դեպքերում անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, Կառուցապատողին պատշաճ ձևով տեղեկացնել էլեկտրական ցանցին միացման ժամկետների փոփոխության մասին.

6) Կառուցապատողին վճարել տույժ էլեկտրական ցանցին միացման սույն պայմանագրով նախատեսված ժամկետների խախտման դեպքում` համաձայն սույն պայմանագրի 12-րդ կետի:

8. Մատակարարն իրավունք ունի`

1) Կառուցապատողի կողմից սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում լուծել պայմանագիրը` սույն պայմանագրի 19-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն:

9. Կառուցապատողը պարտավոր է`

1) վճարել Միացման վճարը` սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն.

2) իրականացնել Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքները, իսկ նշված պարտավորության խախտման դեպքում` Մատակարարին տեղեկացնել աշխատանքների իրականացման ավարտի մասին:

10. Կառուցապատողն իրավունք ունի`

1) գրավոր պահանջել Մատակարարից վերադարձնել Միացման վճարը` վճարման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո Միացման վճարը վերադարձման ենթակա չէ.

2) սույն պայմանագրի 7-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքում Մատակարարից պահանջել վճարելու տույժ` սույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

12. Սույն պայմանագրի 7-րդ կետով սահմանված ժամկետները խախտելու դեպքում Կառուցապատողն իրավունք ունի Մատակարարից պահանջել վճարելու տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար` Միացման վճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Միացման վճարի ընդհանուր գումարը, բացառությամբ սույն պայմանագրի 5-րդ գլխով նախատեսված դեպքերի և, եթե Կառուցապատողը սույն պայմանագրի 9-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն չի իրականացրել Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքները:

 

5. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

13. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս-մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս-մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված Կողմերի գործողություններին:

14. Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են պետական իրավասու մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը, բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:

15. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

16. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ:

17. Սույն պայմանագրի 16-րդ կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

18. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև սույն պայմանագրի 3-րդ գլխով ամրագրված Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը:

19. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Կառուցապատողի կողմից միակողմանի` այդ մասին Մատակարարին տեղեկացնելու պայմանով.

3) Մատակարարի կողմից միակողմանի` Կառուցապատողի կողմից Միացման վճարը սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն չվճարելու կամ սույն պայմանագրի 10-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն այն հետ պահանջելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում` այդ մասին Կառուցապատողին նախապես տեղեկացնելու պայմանով:

20. Հանձնաժողովի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

21. Սույն պայմանագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ կարող են կատարվել գրավոր, պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, ԷՄՕԿ-ին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

22. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը Կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

23. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

24. Կողմերը պարտավոր են գրությունները, ծանուցումները և այլ փաստաթղթերը միմյանց հանձնել պատշաճ ձևով: Փաստաթղթերը համարվում են պատշաճ ձևով հանձնված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ` սույն պայմանագրով նշված ծանուցման վայրի հասցեով, կամ հանձնվել են առձեռն` ստացականով, եթե առանձին դեպքերի համար ԷՄՕԿ-ով կամ սույն պայմանագրով նախատեսված չէ պատշաճ հանձնման կոնկրետ ձև:

25. Կողմերը պարտավոր են սույն պայմանագրում նշված ծանուցման վավերապայմանների փոփոխության դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել միմյանց այդպիսի փոփոխության պահից 7 օրվա ընթացքում:

26. Այն դեպքում, երբ Կողմը գրավոր չի տեղեկացրել իր ծանուցման վայրի հասցեի փոփոխության մասին, ապա սույն պայմանագրում նշված ծանուցման վայրով ուղարկված փաստաթուղթը համարվում է պատշաճ ձևով հանձնված:

 

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

27. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են`

1) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարի մասին N 1 հավելվածը.

2) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների մասին N 2 հավելվածը.

3) Կառուցապատողի էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի մասին N 3 հավելվածը:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

    Մատակարար` Կառուցապատող`            Կառուցապատող`

_________________________________   __________________________________

 

    Գտնվելու վայրը`                     Գտնվելու վայրը (բնակության վայրը)`

_________________________________   __________________________________

Հեռախոս _________________________  Ծանուցման հասցեն`

__________________________________

Էլ. փոստ ________________________

ՀՎՀՀ ____________________________  Էլ. փոստ _________________________

Հ/հ _____________________________  Հեռախոս __________________________

Բանկ ____________________________  ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում)

__________________________________

 

    Գործունեության լիցենզիա N           Բանկ _____________________________

__________________________________  Հ/հ ______________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

    Կ. Տ.                               __________________________________

    (առկայության դեպքում)               (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Հավելված N 1

Կառուցվող բազմաբնակարան շենքի

կամ կառուցապատվող թաղամասի

սպառման համակարգն էլեկտրական

ցանցին միացման պայմանագրի

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Միացման վճարի չափն է` _____________________________________________:

2. Միացման վճարը հաշվարկվել է համաձայն Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշման հավելվածի` _______________________ (կոնկրետ հղումը):

 

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ =

 

Վստ - մեծությունը, հաշվարկման կարգը (բանաձև), համապատասխան բաղադրիչները

Վլրաց - մեծությունը, համապատասխան բաղադրիչները

Վպահուստ - մեծությունը, համապատասխան բաղադրիչները

 

    Մատակարար`                         Կառուցապատող`

________________________________   ___________________________________

       (անուն, ազգանուն, պաշտոն)                (անուն, ազգանուն)

________________________________   ___________________________________

           (ստորագրություն)                      (ստորագրություն)

 

Հավելված N 2

Կառուցվող բազմաբնակարան շենքի

կամ կառուցապատվող թաղամասի

սպառման համակարգն էլեկտրական

ցանցին միացման պայմանագրի

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

    Մատակարար`                         Կառուցապատող`

________________________________   ___________________________________

       (անուն, ազգանուն, պաշտոն)                (անուն, ազգանուն)

________________________________   ___________________________________

           (ստորագրություն)                      (ստորագրություն)

 

Հավելված N 3

Կառուցվող բազմաբնակարան շենքի

կամ կառուցապատվող թաղամասի

սպառման համակարգն էլեկտրական

ցանցին միացման պայմանագրի

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԻԱԳԻԾ ՍԽԵՄԱՆ

 

    Մատակարար`                         Կառուցապատող`

________________________________   ___________________________________

       (անուն, ազգանուն, պաշտոն)                (անուն, ազգանուն)

________________________________   ___________________________________»:

           (ստորագրություն)                      (ստորագրություն)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
31.05.2017
N 220-Ն
Որոշում