040.0542.230517
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մայիսի 2017 թվականի N 542-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1182-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում «միջին» բառը փոխարինել «նվազագույն» բառով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով.
«4) հիմք ընդունելով բժշկի կողմից տրված եզրակացությունը կամ խորհրդատվությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող հղի, կերակրող մայր և (կամ) հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվում է սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդատեսակներից պատրաստված համապատասխան ճաշատեսակներ: Հիմք ընդունելով բժշկի կողմից տրված եզրակացությունը կամ խորհրդատվությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող հղի, կերակրող մայր, անչափահաս և (կամ) հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվում է սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված հավելյալ սնունդ.
5) սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդի օրական նվազագույն չափաբաժիններից ձավարեղենի, մակարոնեղենի, կարտոֆիլի, այլ բանջարեղենի նվազագույն չափաքանակները տրամադրվում են սեզոնային կարգով, իսկ ձավարեղենի, մակարոնեղենի, կարտոֆիլի, այլ բանջարեղենի օրական նվազագույն չափաբաժիններից շեղումներ թույլատրվում են` ապահովելով շաբաթական կտրվածքով օրական նվազագույն չափաբաժինների և տվյալ օրվա համար բավարար կալորիականության սննդի հատկացումը.
6) սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված սննդատեսակները ձեռք բերելիս և դրանց համապատասխան ճաշատեսակները պատրաստելիս հնարավորինս հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների կրոնական համոզմունքները, ինչպես նաև մշակութային առանձնահատկությունները (կենդանական ծագման սննդամթերք չօգտագործողներ):».
3) որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
4) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի մայիսի 18-ի
N 542-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1182-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Սննդամթերքի անվանումը |Չափի |Քանակը | |
| |միավորը |__________|__________|
| |(համաքաշ)|ժամանակա- |ժամանակա- |
| | |շրջանը |շրջանը |
| | |__________|__________|
| | |հուլիսի |հոկտեմբերի|
| | |1-ից |1-ից |
|_____________________________________________________________________|
|1. Հաց, հացամթերք |
|_____________________________________________________________________|
|Հաց և հացամթերք` պատրաստված |գրամ |500 |500 |
|ցորենի 1-ին տեսակի ալյուրից | | | |
|_____________________________________|_________|__________|__________|
|Ձավարեղեն |գրամ |80 |120 |
|_____________________________________|_________|__________|__________|
|Մակարոնեղեն |գրամ |30 |30 |
|_____________________________________________________________________|
|2. Կարտոֆիլ |
|_____________________________________________________________________|
|Կարտոֆիլ |գրամ |350 |500 |
|_____________________________________________________________________|
|3. Բանջարաբոստանային մշակաբույսեր |
|_____________________________________________________________________|
|Բանջարաբոստանային մշակաբույսեր |գրամ |350 |250 |
|_____________________________________________________________________|
|4. Հյութ, մրգահյութ և միրգ |
|_____________________________________________________________________|
|Հյութ, մրգահյութ և միրգ |միլի/գրամ|100 (200) |100 (200) |
|_____________________________________________________________________|
|5. Կաթ և կաթնամթերք |
|_____________________________________________________________________|
|Կաթ և կաթնամթերք (կաթի փոշի) |գրամ |100 (14.3)|100 (14.3)|
|_____________________________________|_________|__________|__________|
|Պանիր` ամսական 15 օր |գրամ |25 |25 |
|_____________________________________________________________________|
|6. Միս և մսամթերք |
|_____________________________________________________________________|
|Միս և մսամթերք` ամսական 16 օր |գրամ |90 (180) |90 (180) |
|_____________________________________________________________________|
|7. Ձուկ և ձկնամթերք |
|_____________________________________________________________________|
|Ձուկ, ձկնամթերք (ձուկ առանց |գրամ |100 |100 |
|գլխի) ամսական 8 օր | | | |
|_____________________________________________________________________|
|8. Կարագ և բուսական յուղեր |
|_____________________________________________________________________|
|Սերուցքային կարագ կամ այլ |գրամ |15 |15 |
|կենդանական ճարպեր | | | |
|_____________________________________|_________|__________|__________|
|Բուսական յուղ, ձեթ |միլի |30 |30 |
|_____________________________________________________________________|
|9. Ձու |
|_____________________________________________________________________|
|Հավի ձու` ամսական 6 օր |հատ |1 |1 |
|_____________________________________________________________________|
|10. Այլ մթերք |
|_____________________________________________________________________|
|Շաքար, շաքարավազ |գրամ |40 |40 |
|_____________________________________|_________|__________|__________|
|Կերակրի աղ` յոդացված |գրամ |5 |5 |
|_____________________________________|_________|__________|__________|
|Կերակրի աղ` խոշոր` տարեկան, |գրամ |1100 |1100 |
|յոդացված (նախատեսվում է | | | |
|բանջարեղենի թթվեցման համար) | | | |
|_____________________________________|_________|__________|__________|
|Թեյ (թեյաբույսեր) |գրամ |2 |2 |
|_____________________________________|_________|__________|__________|
|Տոմատի մածուկ |գրամ |5 |5 |
|_____________________________________|_________|__________|__________|
|Դափնետերև |գրամ |0.1 |0.1 |
|_____________________________________|_________|__________|__________|
|Չորս և ավելի ժամ տևողությամբ | | | |
|փոխադրման դեպքում կալանավորված | | | |
|անձին կամ դատապարտյալին տրվող | | | |
|սննդի չափաբաժինները | | | |
|_____________________________________|_________|__________|__________|
|Հաց և հացամթերք` պատրաստված |գրամ |450 |450 |
|ցորենի 1-ին տեսակի ալյուրից | | | |
|_____________________________________|_________|__________|__________|
|Մսի կամ ձկան պահածո |գրամ |250 |250 |
|_____________________________________|_________|__________|__________|
|Մրգահյութ |միլի |200 |200 |
|_____________________________________|_________|__________|__________|
|Պանիր |գրամ |40 |40 |
._____________________________________________________________________.
«:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի մայիսի 18-ի
N 542-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1182-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի |Քանակը|Շահագործման|
|ը/կ| |միավորը| |ժամկետը |
| | | | |(տարի) |
|___|______________________________________|_______|______|___________|
|1. |Տղամարդու բամբակյա կոստյում |լրակազմ|2 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|2. |Տղամարդու բանվորական կոստյում` աշխատող|լրակազմ|1 |1 |
| |դատապարտյալին, արևապաշտպան գլխարկ | | | |
|___|______________________________________|_______|______|___________|
|3. |Տղամարդու բամբակյա վերնաշապիկ |հատ |2 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|4. |Տղամարդու ներքնազգեստ |լրակազմ|3 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|5. |Տղամարդու կաշվե կիսաճտքավոր կոշիկ |զույգ |1 |2 |
|___|______________________________________|_______|______|___________|
|6. |Տղամարդու կոշիկ |զույգ |1 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|7. |Տղամարդու բամբակյա կիսագուլպա |զույգ |6 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|8. |Բամբակյա գլխաշոր` գործվածքից |հատ |2 |2 |
|___|______________________________________|_______|______|___________|
|9. |Կնոջ բաճկոն` աստառապատ |հատ |1 |2 |
|___|______________________________________|_______|______|___________|
|10.|Բամբակյա զգեստ-կոստյում |լրակազմ|1 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|11.|Զգեստ` բամբակյա գործվածքից |հատ |1 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|12.|Կնոջ վերնաշապիկ` բամբակյա գործվածքից |հատ |2 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|13.|Բամբակյա խալաթ |հատ |1 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|14.|Կնոջ շապիկ |հատ |4 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|15.|Կրծկալ |հատ |4 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|16.|Կնոջ վարտիք |հատ |6 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|17.|Կնոջ բամբակյա կիսագուլպա |զույգ |3 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|18.|Բամբակյա գուլպա (զուգագուլպա) |զույգ |4 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|19.|Կնոջ կաշվե կիսաճտքավոր կոշիկ |զույգ |1 |2 |
|___|______________________________________|_______|______|___________|
|20.|Կնոջ կոշիկ |զույգ |2 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|21.|Ձմեռային գլխարկ |հատ |1 |2 |
|___|______________________________________|_______|______|___________|
|22.|Կիսաբրդյա ձեռնոց |զույգ |1 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|23.|Բամբակյա կիսավերարկու |հատ |1 |2 |
|___|______________________________________|_______|______|___________|
|24.|Հողաթափիկ, մաշիկ |զույգ |1 |1 |
|___|______________________________________|_______|______|___________|
|25.|Մանկական հագուստ` 1-3 տարեկան |հատ |6 |1 |
| |երեխաների առկայության դեպքում | | | |
._____________________________________________________________________.
«:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թվականի մայիսի 18-ի
N 542-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1182-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի |Քանակը|Շահագործման|
|ը/կ| |միավորը|կամ |ժամկետը |
| | | |քաշը | |
|___|______________________________________|_______|______|___________|
| |Անկողնային պարագաներ | | | |
|___|______________________________________|_______|______|___________|
|1. |Ծածկոց |հատ |1 |2 տարի |
|___|______________________________________|_______|______|___________|
|2. |Ներքնակ |հատ |1 |2 տարի |
|___|______________________________________|_______|______|___________|
|3. |Բարձ |հատ |1 |2 տարի |
|___|______________________________________|_______|______|___________|
|4. |Սավան |հատ |4 |1 տարի |
|___|______________________________________|_______|______|___________|
|5. |Բարձի երես |հատ |3 |1 տարի |
|___|______________________________________|_______|______|___________|
|6. |Երեսսրբիչ |հատ |4 |1 տարի |
|___|______________________________________|_______|______|___________|
|7. |Հիգիենիկ սրբիչ |հատ |2 |1 տարի |
|___|______________________________________|_______|______|___________|
| |Հիգիենիկ պարագաներ | | | |
|___|______________________________________|_______|______|___________|
|1. |Օճառ` տնտեսական |գրամ |200 |ամսական |
|___|______________________________________|_______|______|___________|
|2. |Օճառ` ձեռքի |գրամ |100 |ամսական |
|___|______________________________________|_______|______|___________|
|3. |Լվացքի փոշի (1 կգ լվացքի հաշվարկով) |գրամ |40 |ամսական |
|___|______________________________________|_______|______|___________|
|4. |Սպասք լվանալու նյութեր |գրամ |30 |ամսական |
|___|______________________________________|_______|______|___________|
|5. |Ատամի մածուկ |մլ |50 |ամսական |
|___|______________________________________|_______|______|___________|
|6. |Ատամի խոզանակ |հատ |1 |1 տարի |
|___|______________________________________|_______|______|___________|
|7. |Զուգարանի թուղթ |հատ |2 |ամսական |
|___|______________________________________|_______|______|___________|
|8. |Մեկանգամյա օգտագործման սափրող սարք |հատ |3 |ամսական |
|___|______________________________________|_______|______|___________|
|9. |Կանացի հիգիենայի միջոցներ |հատ |10 |ամսական |
|___|______________________________________|_______|______|___________|
| |Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա | | | |
| |ունեցող անձանց համար հիգիենիկ | | | |
| |պարագաներ | | | |
|___|______________________________________|_______|______|___________|
|1. |Մանկական օճառ |գրամ |200 |ամսական |
|___|______________________________________|_______|______|___________|
|2. |Լվացքի փոշի |գրամ |1000 |ամսական |
|___|______________________________________|_______|______|___________|
|3. |Մանկական տակդիր |հատ |4 |1 օր |
|___|______________________________________|_______|______|___________|
|4. |Մանկական կերակրաշիշ |հատ |2 |6 ամիս |
|___|______________________________________|_______|______|___________|
|5. |Մանկական հիգիենիկ խոնավ անձեռոցիկ |հատ |2 |ամսական |
|___|______________________________________|_______|______|___________|
|6. |Ծծակ |հատ |2 |1 տարի |
|___|______________________________________|_______|______|___________|
|7. |Մանկական տաշտ |հատ |1 |3 տարի |
._____________________________________________________________________.
«:
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2017 թվականի մայիսի 18-ի
N 542-Ն որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 15-ի
N 1182-Ն որոշման
ԲԺՇԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՂԻ, ԿԵՐԱԿՐՈՂ ՄԱՅՐ, ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՎ (ԿԱՄ) ՀԻՎԱՆԴ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՅԱԼ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ
.______________________________________________________.
|Անվանումը |Չափի |Քանակը |
| |միավորը | |
|_________________________________|__________|_________|
|Կարագ կամ բուսական յուղ (ձեթ) |գրամ/միլի |25 |
|_________________________________|__________|_________|
|Պանիր |գրամ |20 |
|_________________________________|__________|_________|
|Վարսակաձավար |գրամ |20 |