106.0008.310117
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 01 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10617046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 հունվարի 2017 թվականի թիվ 8-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2006 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկը հաստատելու մասին» N 28-Ն հրամանի հավելվածի`
1. «Ցորեն» բաժնում`
1) «Անի» տողից հետո լրացնել «Արագած» տողով.
2) «ՍՆ-64 (ԱԹԳ-3516) (SN-64)» տողից հետո լրացնել «Տաթև» տողով.
2. «Տրիտիկալե» բաժնում`
«Սիս 1» տողից առաջ լրացնել «Շողան» տողով.
3. «Գարի» բաժնում`
«Զերնոգրադսկի 584» տողից հետո լրացնել «Լեոն» տողով.
4. «Լոբի սովորական» բաժնում`
«Բիգ բալդորիա» տողից հետո լրացնել «Գոհար» տողով.
5. «Սոյա» բաժնում`
«Միլենա» տողից հետո լրացնել «Վաղահաս 1» տողով.
6. «Մարգագետնային երեքնուկ» բաժնում`
«Արմանսկի 40» տողից առաջ լրացնել «Արանի» տողով.
7. «Պոմիդոր» բաժնում`
1) «Անահիտ 351» տողից հետո լրացնել «Արագածի 563» տողով.
2) «Վերեդ» տողից հետո լրացնել «Տարոն» տողով.
8. «Սմբուկ» բաժնում`
1) «Հայկական վաղահաս» տողից հետո լրացնել «Հոկտեմբերյանի 3» տողով.
2) «Սև մարգարիտ F1» տողից հետո լրացնել «Սևուկ F1» տողով.
9. «Ժիտնյակ» բաժնից հետո լրացնել նոր բաժին` հետևյալ բովանդակությամբ.
«Բարձր Ռայգրաս
(Arrenatherum elatius M. et K. կամ Avena elatior L.)
Աբովյանի տեղական».
10. «Տաքդեղ քաղցր» բաժնում`
«Միլլի» տողից հետո լրացնել «Միրա» տողով.
11. «Տաքդեղ կծու» բաժնում`
1) «Առաջնեկ» տողից հետո լրացնել «Արեգ» տողով.
2) «Գիտա» տողից հետո լրացնել «Զիտա» տողով.
12. «Վարունգ» բաժնում`
1) «Մոնդիալ F1» տողից հետո լրացնել «Նազրվան 45» և «Նազրվան 55» տողերով.
2) «Նատաշա» տողից հետո լրացնել «Նարե» տողով.
3) «Զովասփյուռ F1» տողից հետո լրացնել «Իշխանուհի» տողով.
13. «Ծիրանենի սովորական» բաժնում`
1) «Ղևոնդի» տողից հետո լրացնել «Ճարտարի» տողով.
2) «Սաթենի» տողից հետո լրացնել «Սպիտակ խոշորապտուղ» և «Վաղարշակի» տողերով: