040.0055.310117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2017 թվականի N 55-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով և 36-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) սույն որոշման հավելվածի 19-րդ, 20-րդ, 20.1-ին, 26-րդ, 26.2-րդ, 37-րդ և 39-րդ կետերով նախատեսված` նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաշվարկվում են համապատասխան կետերով նախատեսված սակագների նվազագույն չափերով` անկախ նոտարական տվյալ գործողության կամ ծառայության բարդության կամ աշխատատարության`
ա. սոցիալապես անապահով ընտանիքների (անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամների համար,
բ. 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար,
գ. կենսաթոշակառուների համար,
դ. Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար:».
2) որոշման հավելվածում`
i
ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին, 19.2-րդ, 20.1-ին, 24.1-ին, 26.2-րդ, 38-րդ և 39-րդ կետերով.
«19.1. Բոլոր ժառանգների համաձայնությամբ նախկինում տրված 5-10
ժառանգության իրավունքի վկայագրերը չեղյալ համարելու
համար
19.2. Կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր 1-5
տալու համար
20.1. Լիազորագրից հրաժարվելու կամ լիազորագիրը դադարեցնելու 0.5-1
մասին դիմում վավերացնելու համար
24.1. Իր կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը 0.5
վավերացնելու համար
26.2. Կտակը փոփոխելու կամ լրացնելու մասին դիմումի վավերացման 2-5
համար
38. Կատարողական մակագրության թերթ տալու համար 5-10
39. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու
համար`
1) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար 5-30
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար 5-30
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, 5-30
ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար
4) ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի 5-30
փաստի հաստատման համար
5) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու 5-30
համար
6) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու 5-30
համար
7) իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերը հաստատելու 5-30»,
համար
բ. 33-րդ կետում «Դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու, հանձնելու կամ վերադարձնելու համար» բառերը փոխարինել «Դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու կամ հանձնելու և վկայագիր տալու համար» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ