041.1260.291216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2016 թվականի N 1260-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով կամ էլեկտրոնային քվեարկության եղանակով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` սույն աշխատակարգով սահմանված կարգով: Խորհրդի նիստերը, քվեարկության արդյունքները արձանագրվում են:».
2) N 1 հավելվածի 13-րդ և 26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) N 1 հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագիրը կառավարող խորհրդի անհատական կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներից երկուսը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդականը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդականը, ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմերից, «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրենը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենը (խորհրդի քարտուղար): «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրենի ներկայությունը նպատակահարմար է միայն կառավարման խորհրդի այն նիստերին, որոնց ընթացքում քննարկվող խնդիրներն առնչվում են «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի «Հայաստանում քաղցկեղի բուժման ծառայությունների արդիականացում» բաղադրիչի շրջանակներում հեմատոլոգիական ոլորտի արդիականացման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման գործունեությանը:».
4) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2016 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1260-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2013 թվականի հոկտեմբերի 7-ի
N 897-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Լ. Ալթունյան - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)
Գ. Մուրադյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
տեղակալ
Ջ. Բաղդասարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Մարգարյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
Ա. Տեր-Սարգսյան - ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական
Ծ. Վարդանյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ
Վ. Ոսկանյան - «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Ն. Զուլոյան - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական
ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի
տնօրենի պաշտոնակատար (խորհրդի քարտուղար)»: