040.0422.020516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 ապրիլի 2016 թվականի N 422-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` ?ժթ? պարբերությամբ.
«ժթ. իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում` լիցենզիաների, վկայականների, եզրակացությունների, թույլտվությունների, հավաստագրերի տրամադրման և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող աշխատանքները.».
2) 5.1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. իրականացնում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման` ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների և տեխնիկական պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը,»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1461-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 1-ին կետում «առևտրի և ծառայությունների, զբոսաշրջության, արտաքին առևտրի, չմշակված ալմաստների ներմուծման և արտահանման, թանկարժեք մետաղների, ինչպես նաև շրջանառության հսկողության բնագավառներում`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող ոլորտներում`» բառերով.
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.
2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման` ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.
3) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9)` երրորդ երկրներից ներմուծման լիցենզավորման գործընթացի ապահովում.
4) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղների հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման լիցենզավորման գործընթացի ապահովում.
5) շրջանառության հսկողության ոլորտում երկակի նշանակության ապրանքների արտահանման, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվությունների տրամադրման և Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցագրերի ընդունման գործընթացի ապահովում.
6) Հայաստանի Հանրապետություն ալմաստների ներմուծման և արտահանման ժամանակ Քիմբերլիի գործընթացի հավաստագրերի հաշվառման, տրամադրման և Քիմբերլիի գործընթացի գրասենյակ հաշվետվությունները ներկայացնելու հետ կապված աշխատանքների իրականացում.
7) հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման վկայականի տրամադրման, որակավորման գործընթացի և պարբերական գնահատման հետ կապված աշխատանքների իրականացում.
8) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգադրոշմողների ու հարգադրոշմողների որակավորման գործընթացի ապահովում.
9) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով արտոնություններից օգտվելու համար ներկայացված փաստաթղթերի ընդունում և ուսումնասիրում, ինչպես նաև գործառույթի հետ կապված աշխատանքների հետագա ընթացքի իրականացում.
10) վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման և ներմուծման հավաստագրի տրամադրման գործընթացի ապահովում.
11) առանց ներմուծման մաքսատուրքի վճարման` «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման նպատակային նշանակության վերաբերյալ եզրակացությունների տրամադրում և գործառույթից բխող աշխատանքների իրականացում.
12) Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման` ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների, բացառությամբ շաքարի ճակնդեղի), նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացությունների տրամադրում և գործառույթից բխող աշխատանքների իրականացում.
13) թանկարժեք քարերի կամ թանկարժեք մետաղների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման (ներմուծման) համար տրամադրվող պետական վերահսկողության ակտերի տրամադրում և գործառույթից բխող աշխատանքների իրականացում.
14) ներմուծվող (արտահանվող), վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) թանկարժեք իրերի ու ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների ցանկերի հաստատում ու գործառույթից բխող աշխատանքների իրականացում.
15) սույն կետում նշված գործառույթներն իրականացնելու նպատակով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը և դրանց` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցման աշխատանքների իրականացում:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ