320.0020.110216
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 02 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32016053
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
26 հունվարի 2016 թվականի N 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» թիվ 192-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հրամանի նախաբանում «14-րդ հոդվածի 2-րդ և 22-րդ հոդվածի 3-րդ կետերով» բառերը փոխարինել «14-րդ հոդվածով և 22-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով,
i
2) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 2-րդ կետի 4-րդ ենթակետը «օդանավերի» բառից հետո լրացնել «Թռիչքային» բառով,
i
3) Հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը և 32-րդ կետում «Արտահանման» բառից հետո լրացնել «Թռիչքային» բառը,
4) Հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետում «շնորհումը» բառը փոխարինել «շնորհման» բառով,
i
5) Հավելվածի 5-րդ և 11-րդ կետերի վերջին պարբերությունները ուժը կորցրած ճանաչել,
6) Հավելվածի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«58. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից օդանավի դուրսգրման և օտարերկրյա պետությունում գրանցելու դեպքում, սեփականատիրոջ հայտի (Հավելված 6) հիման վրա Գլխավոր վարչություն վերադարձված օդանավի Գրանցման Սերտիֆիկատի և օդանավի Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի փոխարեն տրվում է օդանավի Ապագրանցման Սերտիֆիկատ (Հավելված 7): Հայտի հիման վրա անհրաժեշտության դեպքում տրվում են նաև օդանավի Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատ (Հավելված 11) և օդանավի թռիչքի թույլտվություն (Հավելված 14)` օդանավը տեղափոխելու նպատակով:
Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի հատկացման դեպքում սեփականատերը կամ շահագործողը Գլխավոր Վարչություն է ներկայացնում օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտը (Հավելված 4) և նշանակման պետության կողմից ներկայացվող հատուկ պահանջները կամ լրացուցիչ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում Գլխավոր Վարչությունը կապ է հաստատում նշանակման պետության ավիացիոն իշխանությունների հետ` վերջինիս կողմից ներկայացվող հատուկ պահանջների կամ լրացուցիչ տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների և համաձայնեցման նպատակով:»,
7) Հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«59. Օդանավի Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատում գրանցվում է նշանակման պետությունը, նշանակման պետության հետ համաձայնեցված բացառությունները` առկայության դեպքում և սերտիֆիկատի գործողության ժամկետը:»,
i
8) Հավելվածի 60-րդ կետում «Օդանավի Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը» բառերը փոխարինել «Օդանավի թռիչքի թույլտվությունը» բառերով,
i
9) Հավելվածով հաստատված թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի,
i
10) Հավելվածով հաստատված թիվ 11 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի,
11) Հավելվածով հաստատված թիվ 13 հավելվածը ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2016 թվականի հունվարի 26-ի
թիվ 20-Ն հրամանի
«Հավելված 6
ՀԱՅՏ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը
Խնդրում եմ հանել __________________________________, որի սեփականատեր է
(օդանավի տեսակը, ազգային և գրանցման
նիշերը)
հանդիսանում
______________________________________________________________________
______________________________________________________________________
Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից և տալ ՕԴԱՆԱՎԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ
ՍԵՐՏԻՖԻԿԱՏ և
ՕԴԱՆԱՎԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ []
ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ []
__________________________________________________ գրանցման համար
(պետության անվանումը)
ՕԴԱՆԱՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
1. Տեսակը և արտադրողը ______________________________________________
2. Գործարանային (սերիական) համարը____________________________________
3. Գործարանի թողարկման ամսաթիվը ________ վերջին նորոգման ամսաթիվը _____
4. Օդանավի նշանակությունը _____________________________________________
5. Տեխնիկական զննման կամ թռիչքային փորձարկման ամսաթիվը _______________
6. ՈՒմ կողմից է կատարվել տեխնիկական զննումը կամ թռիչքային փորձարկումը
______________________________________________________________________
Օդանավի սեփականատեր
______________________________________________________________________
/ազգանուն, ստորագրություն/
Կ.Տ. «____»____________ 20___ թ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը
______________________________________________________________________
______________________ /օդանավի թռիչքային պիտանիության մասին/
«____»_____________20__ թ.
________________________ ______________________________
/ազգանուն, ստորագրություն/ «:
Հավելված 2
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2016 թվականի հունվարի 26-ի
թիվ 20-Ն հրամանի
«Հավելված 11
._____________________________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
| REPUBLIC OF ARMENIA |
| ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ |
| ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |
| GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION AT THE GOVERNMENT |
| ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ |
| EXPORT CERTIFICATE OF AIRWORTHINESS |
| N XXX |
| |
|Սույն սերտիֆիկատը հավաստում է, որ ներքոհիշյալ արտադրանքը ստուգված |
|է և վկայականի վավերացման պահին համարվում է պիտանի` համաձայն |
|Հայաստանի Հանրապետությունում գործող պահանջների և արտահանող պետության|
|հատուկ պահանջների` բացառությամբ ներքոհիշյալից: |
| |
|Սույն վկայականը չի հավաստում համապատասխանությունը վաճառողի և |
|գնորդի միջև ցանկացած համաձայնագրին կամ պայմանագրին և չի տալիս |
|օդանավի շահագործման իրավունք: |
| |
|This certifies that the product identified below has been examined |
|and as of the date of this Certificate, is considered airworthy in |
|accordance with the regulations of the Republic of Armenia and is in |
|compliance with those special requirements of the importing State, |
|except as stated below. |
| |
|This certificate does not attest to compliance with any agreements or|
|contracts between the vendor and purchaser, nor does it constitute |
|authority to operate an aircraft. |
| |
|1. Արտադրանքը _________________________________ |
| Product |
|2. Արտադրողը և տիպը __________________________________________ |
| Manufacturer and model |
|3. Սերիական համարը ___________________________________________ |
| Serial number |
|4. [] Նոր [] Օգտագործված օդանավ |
| |
| New Used aircraft |
|5. Օդանավի արտահանման պետությունը ______________________________ |
| State to which exported |
|6. Բացառություններ ____________________________________________ |
| Exceptions ____________________________________________ |
| ____________________________________________ |
| |
|Թռիչքային պիտանիության վարչության պետ |
|Director of Airworthiness Department _______________________________ |
| (Ստորագրություն, Ազգանուն) |
| (Signature, Name) |
|Կ.Տ. Տրված է |
| Date of Issue _____________ _____ 20__թ. |
| |
|Seal ՈՒժի մեջ է մինչև |
| Validity _____________ _____ 20__թ. |
| |
._____________________________________________________________________.
«: