010.0159.151215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-242-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասի «օրը» բառը փոխարինել «օրվան հաջորդող 181-րդ օրը» բառերով.
3) 4-րդ մասի «հաշվանցումներ (պակասեցումներ)» բառերը փոխարինել «պակասեցումներ» բառով.
4) 6-րդ մասի 2-րդ կետի «հաշվանցման սույն օրենքով սահմանված կարգով առաջացող` հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց և (կամ) վերադարձման» բառերը փոխարինել «մուտքագրման միասնական հաշվին» բառերով և հանել վերջին պարբերության «, հաշվանցման» բառը:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ հոդվածի 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՆՑ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍԵՑՈՒՄԸ»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 5.1. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԵՎ (ԿԱՄ) ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁԸ
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման այլ հարկային պարտավորությունների դիմաց կամ վերադարձման` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկով հարկման ենթակա` արտահանված ապրանքների օտարման մասով ակցիզային հարկի գումարների` այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածում`
i
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 9. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՆՑ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՊԱԿԱՍԵՑՈՒՄԸ».
2) 1-ին մասի «հաշվանցումը» բառը փոխարինել «պարտավորությունների պակասեցումը» բառերով.
3) 2-րդ մասում`
ա. «հաշվանցման (պակասեցման)» բառերը փոխարինել «պակասեցման» բառով,
բ. հանել «այդ թվում` սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` հարկի լրացուցիչ գումարները,» բառերը,
գ. «ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկով» բառերը փոխարինել «ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 4-րդ հոդվածների:
Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 2-րդ և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
15 դեկտեմբերի 2015 թվականի
ՀՕ-159-Ն