Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

118.0524.040815

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        08            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815330

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 հուլիսի 2015 թվակաի N 524-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2014 թվականի հունվարի 22-ի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Հրամանի հավելվածի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկ»-ի`

i

ա. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`

 

«._____________________________________________________________________.

|«4) «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող         |       |

|գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի          |       |

|Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության|       |

|կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ գյուղական|       |

|համայնքներում իրականացվող տնտեսական գործունեության           |       |

|շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված  |       |

|արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամուտները              |       |

._____________________________________________________________________.

 

բ. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`

 

«._____________________________________________________________________.

|«4) «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող         |       |

|գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի          |       |

|Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության|       |

|կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ գյուղական|       |

|համայնքներում իրականացվող տնտեսական գործունեության           |       |

|շրջանակներում արտադրության կազմակերպման մասով նվազեցումներ   |       |

._____________________________________________________________________.

 

 

գ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

._____________________________________________________________________.

«|19. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` բացառությամբ          |       |

|ներդրումային ֆոնդերի` (([կետ 8] - [կետ 8 ենթակետ 1] - [կետ 8 |       |

|ենթակետ 2] - [կետ 8 ենթակետ 4]) + ([կետ 18] - [կետ 18 ենթակետ|       |

|1] - [կետ 18 ենթակետ 2] - [կետ 18 ենթակետ 4]))               |       |

|_____________________________________________________________|_______|

|1) հարկվող շահույթը ներդրումային ֆոնդերի համար, որը նրանց    |       |

|զուտ ակտիվներն են                                            |       |

._____________________________________________________________________.

 

դ. 39-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

._____________________________________________________________________.

«|4) հաջորդ տարվա շահութահարկի եռամսյակային կանխավճարներին     |(   )  |

|վերաբերող արտոնության գումարը                                |       |

._____________________________________________________________________.

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ աղյուսակ 8-ով`

 

«Աղյուսակ N 8. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկություններ

 

._____________________________________________________________________.

|N/N|Հարկ վճարողի|Հարկ վճարողի|Ապրանքների|Ոչ ռեզիդենտ     |ՀՀ ռեզիդենտ|

|   |կամ հարկ    |կամ հարկ    |մաքսային  |կազմակերպու-    |բանկերում  |

|   |վճարողների  |վճարողների  |արժեքը    |թյուններին ՀՀ   |բացված     |

|   |խմբի մեջ    |խմբի մեջ    |(ՀՀ դրամ) |տարածքից դուրս  |բանկային   |

|   |մտնող հարկ  |մտնող հարկ  |          |մատուցված       |հաշիվներին |

|   |վճարողների  |վճարողների  |          |ծառայությունների|արտահանման |

|   |անվանումները|ՀՎՀՀ        |          |և  (կամ) նրանց  |ծրագրին    |

|   |            |            |          |համար կատարված  |վերաբերող  |

|   |            |            |          |աշխատանքների    |գործունեու-|

|   |            |            |          |(բացառությամբ   |թյունից    |

|   |            |            |          |շինարարական կամ |մուտքագրված|

|   |            |            |          |շինմոնտաժային)  |արտարժույթի|

|   |            |            |          |աշխատանքների    |գումարը    |

|   |            |            |          |արժեքը`         |           |

|   |            |            |          |(ՀՀ դրամ)       |           |

|___|____________|____________|__________|________________|___________|

|1. |            |            |          |                |           |

|___|____________|____________|__________|________________|___________|

|2. |            |            |          |                |           |

|___|____________|____________|__________|________________|___________|

|...|            |            |          |                |           |

._____________________________________________________________________.

 

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ աղյուսակ 9-ով`

 

«Աղյուսակ N 9. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված` բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկություններ

 

._____________________________________________________________.

|N/N|Հարկ վճարողի կամ   |Հարկ վճարողի կամ|Շինարարական կամ     |

|   |հարկ վճարողների    |հարկ վճարողների |շինմոնտաժային       |

|   |խմբի մեջ մտնող հարկ|խմբի մեջ մտնող  |աշխատանքների արժեքը`|

|   |վճարողների         |հարկ վճարողների |(ՀՀ դրամ)           |

|   |անվանումները       |ՀՎՀՀ            |                    |

|___|___________________|________________|____________________|

|1. |                   |                |                    |

|___|___________________|________________|____________________|

|2. |                   |                |                    |

|___|___________________|________________|____________________|

|...|                   |                |                    |

._____________________________________________________________.»

 

4) «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևի լրացման կարգ»-ի`

i

ա. 14-րդ կետում` երկրորդ նախադասությունը «ստացվող եկամուտները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամուտները» բառերով: Կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`

«4) 4-րդ ենթակետում լրացվում են «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամուտները.».

i

բ. 24-րդ կետում` երկրորդ նախադասությունը «կատարված նվազեցումները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման մասով նվազեցումները» բառերով: Կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`

«4) 4-րդ ենթակետում լրացվում են «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` արտադրության կազմակերպման մասով նվազեցումները.».

i

գ. 45-րդ կետի 5-րդ ենթակետում «ընդ որում` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված պակաս շահութահարկի գումարը» բառերը փոխարինել «ընդ որում` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի պակասեցված գումարը» բառերով.

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 53-րդ կետով`

i

«53. Հաշվարկի N 8 աղյուսակում («Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկություններ»)» լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված` հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների անվանումները, ՀՎՀՀ-ները (ընդ որում, առաջինը լրացվում է Հաշվարկ ներկայացնողի տվյալները), Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքը, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) նրանց համար կատարված աշխատանքների (բացառությամբ շինարարական կամ շինմոնտաժային աշխատանքների) արժեքը` ՀՀ դրամով, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրված արտարժույթի գումարը.».

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 54-րդ կետով`

«54. Հաշվարկի N 9 աղյուսակում («Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված` բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկություններ»)» լրացվում են հաշվետու տարվա ընթացքում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների անվանումները, ՀՎՀՀ-ները (ընդ որում, առաջինը լրացվում է Հաշվարկ ներկայացնողի տվյալները), շինարարական կամ շինմոնտաժային աշխատանքների արժեքը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
29.07.2015
N 524-Ն
Հրաման