121.0596.310715
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 07 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12115----
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 հունիսի 2015 թվականի N 596-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 38-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 1-ին հավելվածի 9-րդ կետի, 15-րդ կետի 1-ին և 32-րդ ենթակետերի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին կից կոլեգիայի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2009 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կից կոլեգիայի աշխատակարգը հաստատելու մասին» N 38-Ն հրամանը:
Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների
նախարարի
2015 թվականի հունիսի 18-ի
N 596-Ն հրամանի
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին կից կոլեգիան (այսուհետ` կոլեգիա) խորհրդակցական մարմին է:
II. ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2. Կոլեգիայի նախագահը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարն է (այսուհետ` կոլեգիայի նախագահ):
3. Կոլեգիայի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը:
4. Կոլեգիայի կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալները, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) աշխատակազմի ղեկավարը, Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև իրենց համաձայնությամբ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտներում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, հեղինակություն վայելող ճանաչված գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:
5. Կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստ կարող է գումարվել Կոլեգիայի նախագահի կամ անդամների պարզ մեծամասնության նախաձեռնությամբ:
6. Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին:
7. Կոլեգիայի նիստերը վարում է կոլեգիայի նախագահը:
8. Կոլեգիայի նախագահը, անձնական նախաձեռնությամբ կամ կոլեգիայի անդամների մեկ երրորդի առաջարկությամբ, կոլեգիայի նիստերին կարող է հրավիրել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:
9. Կոլեգիայի նիստերի լուսաբանման նպատակով կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել նաև Նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության համապատասխան աշխատակիցները:
III. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
10. Կոլեգիայի նիստերն անց են կացվում կոլեգիայի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Կոլեգիայի նախագահը որոշում է կոլեգիայի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը: Կոլեգիայի յուրաքանչյուր անդամ կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 3 օր առաջ հարց ներկայացնել կոլեգիայի քարտուղարին:
11. Կոլեգիայի օրակարգում նշվում են`
1) կոլեգիայի նիստի անցկացման վայրը, տարեթիվը, ամսաթիվը և ժամը,
2) քննարկման ենթակա հարցերը և զեկուցողի անունը, ազգանունը:
12. Կոլեգիայի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը կոլեգիայի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ:
13. Կոլեգիայի աշխատանքային գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է կոլեգիայի քարտուղարը:
IV. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ, ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
14. Կոլեգիայի նպատակն է.
1) օժանդակել Նախարարության գործունեության պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին,
2) նպաստել ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը,
3) մշակել և ներկայացնել Նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
15. Կոլեգիայում քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում է`
1) Նախարարության համակարգի բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի, ազգային ռազմավարական ծրագրերի (կայուն զարգացման ծրագիր, հակակոռուպցիոն, միջնաժամկետ ծախսերի և այլն) հիման վրա Նախարարության գործունեության տարեկան ծրագրի ձևավորումը և գերակա ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
3) Հայաստանի Հանրապետության, ազգային ռազմավարական, կայուն զարգացման, հակակոռուպցիոն, միջնաժամկետ ծախսերի և այլ ծրագրերի, Նախարարության համապատասխան ոլորտների զարգացման ռազմավարությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
4) Նախարարության տարեկան բյուջետային ծրագրերի պլանավորումը.
5) Նախարարության քաղաքականության, ծրագրերի, ոլորտում իրականացվող բարեփոխումների և դրանց գործնական ազդեցության գնահատման և մոնիտորինգի ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
6) Նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից մատուցվող հանրային ծառայությունների մատուցման որակի և մատչելիության գնահատումը.
7) Նախարարության համակարգում և համակարգից դուրս տեղեկատվության տրամադրման (հաղորդակցային) ռազմավարության քննարկումը.
8) Կոլեգիայի նախագահի նախաձեռնությամբ ռազմավարական և քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:
16. Կոլեգիան բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ:
17. Կոլեգիայում անցկացվող քննարկումների կամ կոլեգիայի որոշումների հիման վրա կոլեգիայի նախագահը կարող է ընդունել որոշումներ:
V. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
18. Կոլեգիայի նիստերն արձանագրվում են:
19. Արձանագրությունը կազմում է կոլեգիայի քարտուղարը:
20. Կոլեգիայի նիստը կարող է տեսագրվել կամ ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում կոլեգիայի արձանագրության մեջ:
21. Նիստի արձանագրության մեջ նշվում է`
1) նիստի անցկացման տարեթիվը, ամսաթիվը և վայրը, նիստը սկսելու և ավարտելու ժամերը,
2) նիստի օրակարգը,
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները,
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները,
5) կայացված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:
22. Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` քննարկման ներկայացված իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծերը, գրավոր զեկույցների և ելույթների տեքստերը:
23. Կոլեգիայի նիստի արձանագրությունը ստորագրվում է կոլեգիայի նախագահի և քարտուղարի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
24. Կոլեգիայի նիստերի արձանագրությունները պահվում են Նախարարության աշխատակազմում:
VI. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Կոլեգիայի նախագահը`
1) նախագահում է կոլեգիայի նիստերը,
2) հաստատում է կոլեգիայի օրակարգը և ստորագրում կոլեգիայի նիստերի արձանագրությունները,
3) լսում է կոլեգիայի կողմից կայացված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ,
4) կայացնում է որոշումներ քննարկված քաղաքականության ծրագրերի իրականացման համար ֆինանսական, նյութական, տեղեկատվական, մարդկային և այլ ռեսուրսների բաշխման վերաբերյալ,
5) որոշում է կոլեգիայի նիստերին հրավիրվող անձանց կազմը,
6) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:
26. Կոլեգիայի անդամն իրավունք ունի`
1) ներկայացնել հարցեր` կոլեգիայի օրակարգում ընդգրկելու համար,
2) Կոլեգիայի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի շուրջ ներկայացնել բանավոր կամ գրավոր կարծիք,
3) մասնակցել որոշումների կայացման համար քվեարկությանը:
27. Կոլեգիայի անդամը պարտավոր է մասնակցել կոլեգիայի նիստերին:
VII. ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
28. Կոլեգիայի անդամի լիազորությունները դադարեցվում են`
1) իր դիմումի համաձայն,
2) անհարգելի պատճառով 3 անգամ անընդմեջ կոլեգիայի նիստերին չներկայանալու դեպքում:
VIII. ԿՈԼԵԳԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
29. Կոլեգիայի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները տրամադրում են կոլեգիայի բոլոր անդամներին, իսկ ընդունված որոշումները տեղադրվում են Նախարարության ինտերնետային կայքում:
30. Կոլեգիայի նիստերի արձանագրությունների կամ արձանագրության քաղվածքների տրամադրումը կոլեգիայի անդամներին ապահովում է կոլեգիայի քարտուղարը: