Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ...

 

 

102.0311.100715

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        07            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10215269

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 հուլիսի 2015 թվականի N 311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» N 66-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ կետով.

i

«8.1. Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) հանդիսանում է պետական ծառայող.

5) ընդգրկված է այլ դիտորդական խմբում:».

i

2) հավելվածի 16-րդ կետի «անցաթուղթ`» բառից հետո լրացնել «(Ձև 2)» բառերը.

i

3) հավելվածի 22-րդ կետի 4-րդ ենթակետի «իններորդ» բառը փոխարինել «8.1-րդ» թվով.

4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ Ձև 2-ով.

 

«Ձև 2

._____________________________________________________________________.

|    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ           |

|   ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ         |

|   ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ         |

|                                                                     |

|                   ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՑԱԹՈՒՂԹ N__                         |

|                                                                     |

|.__________.                                                         |

||Նկարի տեղը|          ___________________                            |

||          |           (անուն, ազգանուն)                             |

||          |                                                         |

||          |   ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՓՈՐՁԱԳԵՏ                  |

|.__________.                                                         |

|                                                                     |

|             Փորձագետը կարող է այցելել քրեակատարողական հիմնարկներ և  |

|             մարմիններ միայն Խմբի անդամների հետ:                     |

|                                                                     |

|             ՈՒժի մեջ է մինչև  __ ___, 20_թ.                         |

|                                                                     |

|             Նախարար`                                                |

|                                                                     |

._____________________________________________________________________.

«:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն հրամանով փոփոխվող հրամանի համարը սխալ է գրված:

Փոփոխվող հրամանի համարն է` ՔՀ-66-Ն, այլ ոչ 66-Ն

-------------------------------------------------------------------

 

 

pin
Արդարադատության նախարարություն
08.07.2015
N 311-Ն
Հրաման