040.0786.180715
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2015 թվականի N 786-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետում, 11-րդ կետի 5-րդ ենթակետում, որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունում, 8-րդ կետի 4-րդ ենթակետում «որոշման 1-ին կետի» բառերը փոխարինել «որոշման 2-րդ կետի» բառերով.
i
2) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով.
«4) Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի և նրա տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.
5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ - նախարարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.».
i
3) որոշման N 3 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու կամ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում.».
4) որոշման N 3 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13. Օրենքի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս` հիմք են ընդունվում`
1) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնի համար սահմանված գործակիցը.
2) Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության նախարարի պաշտոնի համար սահմանված գործակիցը.
3) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչության պետի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, իսկ վարչության պետի տեղակալին կենսաթոշակ նշանակելիս` տնօրենի տեղակալի պաշտոնի համար սահմանված գործակիցները.
4) Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության վարչապետի, իսկ նախագահի տեղակալին կենսաթոշակ նշանակելիս` փոխվարչապետի պաշտոնի համար սահմանված գործակիցը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարարի պաշտոններ զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության նախարարի պաշտոնի համար սահմանված գործակիցը:».
5) որոշման N 3 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ այլ վճարովի աշխատանք կատարելու, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Սույն կետից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պետական պաշտոն զբաղեցրած անձը կատարում է գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք:».
i
6) որոշման N 3 հավելվածի 37-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին,» բառերը.
7) որոշման N 4 հավելվածի 6-րդ կետում`
i
ա. «ՀԱ=(ՊԴ+0.04xԴԱՀ)x0.9 բանաձևով» բառերը փոխարինել «ՀԱ=(ՊԴ+0.04xՍxԴԱՀ)x0.9 բանաձևով» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
54) Ս-ն դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է` տարիներով:».
i
8) որոշման N 4 հավելվածի 10-րդ կետում «դրույքաչափին» բառը փոխարինել «դրույքաչափին դասային աստիճանի համար տրվող հավելում և» բառերով.
9) որոշման N 4 հավելվածի 11-րդ կետում`
i
ա. «ՀԱ=(ՊԴ+0.04xԴԱՀ)-29280-(ՊԴ+0.04xԴԱՀ-120000)x0.26 բանաձևով» բառերը փոխարինել «ՀԱ=(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ)-29280-(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ-120000)x0.26 բանաձևով» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) Ս-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է` տարիներով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ