320.0019.180215
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 02 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32015052
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
5 փետրվարի 2015 թվականի N 19-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները սահմանելու մասին» N 64-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ լրացումը.
1) Հավելվածը լրացնել նոր 92-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«92. Աերոդրոմ շահագործողն իրականացնում է աերոդրոմի տարածքում տեղի ունեցած յուրաքանչյուր ավիացիոն պատահարի, միջադեպի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձության պարտադիր հաշվառում:
1) Աերոդրոմի տարածքում տեղի ունեցած յուրաքանչյուր ավիացիոն պատահարի, միջադեպի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձության մասին Աերոդրոմ շահագործողն անմիջապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առըթներ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը (այսուհետ` Գլխավոր վարչություն):
2) Մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Աերոդրոմ շահագործողը Գլխավոր վարչություն է ներկայացնում հաշվետվություն աերոդրոմի տարածքում նախորդ ամսվա ընթացքում տեղի ունեցած ավիացիոն պատահարների, միջադեպերի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձությունների վերաբերյալ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: