/ուժը կորցրել է 05.08.97 թիվ 321 որոշում/
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
5 սեպտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 1 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
i
«Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի` գերատեսչության կարգավիճակով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 5-ից: