Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆ ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.02.2015  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

118.0958.150115

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        01            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815001

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 դեկտեմբերի 2014 թվականի թիվ N 958-Ն

 

i

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 588-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի փետրվարի մեկն ընկած ժամանակահատվածում ներառված որևէ օրվա դրությամբ:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 8-ի «Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 588-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թվականի դեկտեմբերի 27-ի

N 958-Ն հրամանի

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|1. Փաստաթղթի հերթական համարը     |___________________________________|

|                                 |(լրացվում է հարկային մարմնի կողմից)|

|_________________________________|___________________________________|

|2. Հարկ վճարողի հաշվառման համարը |   |   |   |   |   |   |   |   |   |

|_________________________________|___________________________________|

|3. Առևտրային  կազմակերպության    |                                   |

|անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ|                                   |

|անունը, ազգանունը                |                                   |

|_________________________________|___________________________________|

|4. Հարկ վճարողի գտնվելու վայրը   |                                   |

|_________________________________|___________________________________|

|5. Ներկայացման ամսաթիվը, ամիսը,  |                                   |

|տարեթիվը                         |                                   |

._____________________________________________________________________.

 

6. ________________________________________ դրությամբ առկա ապրանքային

(մնացորդի գույքագրման ամսաթիվը, ամիսը,

տարեթիվը) մնացորդը.

 

._________________________________________________.

|Հ/Հ| Ապրանքախմբի անվանումը|Չափման միավորը|Քանակը |

|___|______________________|______________|_______|

|___|______________________|______________|_______|

|___|______________________|______________|_______|

|___|______________________|______________|_______|

|___|______________________|______________|_______|

._________________________________________________.

 

Տեղեկանքի 6-րդ կետի աղյուսակի` «Ապրանքախմբի անվանումը» սյունակը հարկ վճարողի հայեցողությամբ կարող է լրացվել ըստ ապրանքատեսակի` համապատասխան չափման միավորներով:

Ապրանքային մնացորդի լրացուցիչ էջերը համարակալվում են, ստորագրվում և կցվում տեղեկանքին: Տեղեկանքը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից տեղեկանքի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

Կցվող էջերի ընդհանուր քանակը կազմում է ____________ էջ:

 

Առևտրային կազմակերպության տնօրեն`

    (անհատ ձեռնարկատեր)     _____________________________________

                              ստորագրությունը, անունը, ազգանունը

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
27.12.2014
N 958-Ն
Հրաման