108.0137.161014
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 10 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10814442
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 հոկտեմբերի 2014 թվականի N 137-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 53-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի N 1036-Ն որոշման 2-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2010 թ. ապրիլի 15-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայության գները հաստատելու մասին» N 53-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի`
i
ա. նախաբանում «2004 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը սահմանելու մասին» N 669-Ն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի «Երկրաբանական տեղեկության տրամադրման, ինչպես նաև դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը սահմանելու մասին» N 1036-Ն որոշման 2-րդ կետի» բառերով,
i
բ. 1-ին կետում «/10.04.2010 թ. N 4/45-1/1907-10 գրություն/» բառերը փոխարինել «/15.06.2012թ. N 4/4.5-1/7965-12/ գրություն» բառերով,
i
գ. հրամանով հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իրավաբանական բաժնի պետին` սահմանված կարգով ապահովել հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետին:
Հավելված
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2014 թվականի հոկտեմբերի 9-ի
N 137-Ն հրամանի
ԳՆԵՐ
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային
կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների
._____________________________________________________________________.
|Հ/հ| Ծառայության անվանումը |Չափման միավորը |Մատուցվող |
| | | |ծառայության |
| | | |գինը (ներառյալ|
| | | |ԱԱՀ), դրամ |
|___|_________________________________|________________|______________|
| 1 | 2 | 3 | 4 |
| | | | |
|___|_________________________________|________________|______________|
|1. |Երկրաբանական ֆոնդի ընթերցասրահում|Մեկ ֆոնդային | 4500 |
| |ֆոնդային նյութերի տրամադրում |նյութ/օր | |
|___|_________________________________|________________|______________|
|2 |Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի| | |
| |մասին տեղեկության վերաբերյալ | | |
|___|_________________________________|________________|______________|
| |ա) փաստաթղթերի պատճենահանում կամ | | |
| |սկանավորում կամ տպում | | |
|___|_________________________________|________________|______________|
| |A4 |յուրաքանչյուր | 50 |
| | |էջի համար | |
|___|_________________________________|________________|______________|
| |A3 |յուրաքանչյուր | 75 |
| | |էջի համար | |
|___|_________________________________|________________|______________|
| |A2 |յուրաքանչյուր | 150 |
| | |էջի համար | |
|___|_________________________________|________________|______________|
| |A1 |յուրաքանչյուր | 500 |
| | |էջի համար | |
|___|_________________________________|________________|______________|
| |A0 |յուրաքանչյուր | 600 |
| | |էջի համար | |
|___|_________________________________|________________|______________|
| |բ) համակարգչային սկանավորում |1 քառ. մ | 1660 |
|___|_________________________________|________________|______________|
| |գ) համակարգչային տպում |1 քառ. մ | 3545 |
._____________________________________________________________________.