Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳ ...

 

 

110.0929.061014

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        10            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11014431

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 սեպտեմբերի 2014 թվականի N 929-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1031-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 31-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ և 6-րդ կետերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի` «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 1031-Ն հրամանով հաստատված հավելվածի.

i

1) 2 կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, որոնք տարբերվում են որակավորման առաջին աստիճանի տարակարգի բնութագրիչներից» բառերով,

i

2) 6-րդ կետի 5)-րդ ենթակետի «ա» պարբերությունը` «միջազգայնորեն» բառից հետո լրացնել «կամ կրթության ազգային ինստիտուտի կողմից» բառերով:

2. Աշխատակազմի իրավաբանական (պետ` Վ. Բավեյան) և հանրակրթության (պետ` Ն. Հովհաննիսյան) վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
19.09.2014
N 929-Ն
Հրաման