322.0206.050814
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32214300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
17 հուլիսի 2014 թվականի N 206-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 523-Կ, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 207-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 72-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի`
i
1) 2001 թվականի օգոստոսի 14-ի «Պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասերի և այլ անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման մասին» հրահանգը հաստատելու մասին» N 523-Կ հրամանը.
i
2) 2005 թվականի հուլիսի 19-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հրահանգը հաստատելու մասին» N 207-Ն հրամանը.
i
3) 2011 թվականի ապրիլի 28-ի «Գույքային իրավունքների պետական գրանցման ընթացքում չափագրման աշխատանքների իրականացման առանձնահատկություններ սահմանելու մասին» N 72-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: