050.0188.080814
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 08 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014342
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2014 թվականի թիվ 188-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 30-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ը հաստատելու մասին» թիվ 211-Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանում «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «կուտակային» բառով, իսկ «9-րդ և 10-րդ կետերը» բառերը փոխարինել «8-րդ և 9-րդ կետերը» բառերով:
2. Որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) Կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման» բառերը փոխարինել «կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու» բառերով,
i
2) Կանոնակարգի 11-րդ կետը «ունենալ» բառից հետո լրացնել «(մասնակցի անունով կարող է բացվել)» բառերով,
i
3) Կանոնակարգի 12-րդ կետի 8-րդ ենթակետում «վճարները» բառը փոխարինել «հատկացումները» բառով,
i
4) Կանոնակարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետում «պարտադիր կուտակային վճարների» բառերը փոխարինել «կուտակային հատկացումների» բառերով,
i
5) Կանոնակարգի 20-րդ կետում «Մինչև մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալը մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում, ինչպես նաև օտարերկրյա» բառերը փոխարինել «Օտարերկրյա» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: