050.0184.080814
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 08 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014339
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2014 թվականի թիվ 184-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով համապատասխանեցնել ներդրումային ֆոնդի կառավարիչների ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ պահանջները սահմանող իրավական ակտը օրենսդրության փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» կանոնակարգ 10/06»-ը հաստատելու մասին» թիվ 324-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Որոշման նախաբանի առաջին պարբերությունում «կենսաթոշակային» բառը փոխարինել «ֆոնդերում ներդրողների» բառերով,
2) Որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում հանել ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը, 70-րդ հոդվածի 4-րդ մասը,»» բառերը,
i
3) Որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» կանոնակարգ 10/06-ի 1-ին կետում հանել «(այդ թվում` պարտադիր և կամավոր կենսաթոշակային ֆոնդեր)» բառերը,
i
4) Որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» կանոնակարգ 10/06-ի 2-րդ կետում հանել «Կուտակային կենսաթոշակների մասին» և» բառերը և «օրենքներում» բառը փոխարինել «օրենք» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: