Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

118.0421.210714

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        07            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11814285

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

9 հուլիսի 2014 թվականի N 421-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 2034-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի N 1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

i

1) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևում`

ա. 8-րդ կետում «գործարքներ» բառից հետո լրացնել «, այդ թվում`» բառերով,

բ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ և 8.2-րդ կետերով`

 

 

._____________________________________________________________________.

|8.1 Օրենքի հոդվածի| 8.2 Հոդվածի կետի  |X              |X             |

|համարը            | համարը            |               |              |

|__________________|___________________|_______________|______________|

|                  |                   |               |X             |

|__________________|___________________|_______________|______________|

|                  |                   |               |X             |

._____________________________________________________________________.

«,

2) հրամանով հաստատված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի`

i

ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «հոդվածի» բառը փոխարինել «, 17-րդ և 47-րդ հոդվածների» բառերով,

i

բ. 10-րդ կետից հետո լրացնել նոր 10.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Հաշվարկի 8.1-րդ և 8.2-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են Օրենքի այն հոդվածի և կետի համարները, որոնց համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ, իսկ համապատասխան կետի «Ա» վանդակում լրացվում է իրացման շրջանառությունը: Օրինակ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքների շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով` այդ տողի 8.1-րդ կետում նշելով «7» թիվը, իսկ 8.2-րդ կետում «2» թիվը, իսկ թերթերի և ամսագրերի իրացման շրջանառությունը պետք է արտացոլվի առանձին տողով` այդ տողի 8.1-րդ կետում նշելով «15» թիվը, իսկ 8.2-րդ կետում «10» թիվը: Ընդ որում, այն գործարքների դեպքում, որոնց վրա չի տարածվում օրենքի գործողությունը, 8.1-րդ կետում լրացվում է «1» թիվը, իսկ ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման դեպքում 8.1-րդ կետում լրացվում է «8» թիվը:»,

գ. 20-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, 24.1-րդ» բառերը,

i

դ. 20-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր ենթակետեր` հետևյալ բովանդակությամբ.

«6) Օրենքի 43.1-րդ հոդվածի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,

7) Օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,

8) Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում,

9) Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն վերաձևակերպման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի օգոստոսի 1-ից և տարածվում է այդ ամսաթվից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկների ձևերի վրա:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշման 2-րդ կետի համաձայն որոշումն ուժի մեջ է մտնում 2014

թվականի օգոստոսի 1-ից: Սակայն որոշումը հրապարակվել է միայն

2014 թվականի օգոստոսի 1-ին և կարող է ուժի մեջ մտնել ոչ շուտ քան

հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, որը և նշել է ԻՐՏԵԿ-ը

-------------------------------------------------------------------

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
09.07.2014
N 421-Ն
Հրաման