Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 4 ...

 

 

505.0221.020714

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        07            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50514255

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2014 թվականի թիվ 221-Ն

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ի N 440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. մարտի 27-ի N 321-Ն որոշման 1-ին կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6 կետով`

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2011 թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» N 440-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը.

3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր «ը» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«ը) առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի 65 տարին, իսկ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը.»:

2. Սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

pin
Լոռու մարզպետ
17.06.2014
N 221-Ն
Որոշում