113.1486.180214
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 02 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11314082
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
28 դեկտեմբերի 2013 թվականի N 1486-Ն
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 Թ. ՄԱՅԻՍԻ 14-Ի N 578-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 16-րդ մասի դրույթներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ պաշտպանության նախարարի 2008 թ. մայիսի 14-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 578-Ն հրամանով հաստատված կարգի`
1) 8-րդ կետում լրացնել նոր 4-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
i
«4) 63 տարին լրացած քաղաքացիական ծառայողները:»,
i
2) 21-րդ կետում «որոնք» բառը փոխարինել «ովքեր տվյալ պաշտոնում մեկ անգամ ատեստավորվել են կամ» բառերով,
3) 65-րդ կետում «80» թիվը փոխարինել «90» թվով: