Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1157.131213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2013 թվականի N 1157-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի, այդ թվում` Հայաստանի հարավային երկաթուղու առաջարկվող ծրագծի նախագծի ուսումնասիրման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման, այդ թվում` Հայաստանի հարավային երկաթուղու առաջարկվող ծրագծի նախագիծը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

(որոշումը փոփ. 10.03.14 թիվ 172-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2013 թվականի դեկտեմբերի 13-ի

N 1157-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

   Ա. Առաքելյան        - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

                         (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

 

   Լ. Շահվերդյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ

 

   Վ. Լալայան          - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         ներդրումային քաղաքականության վարչության պետ

 

   Ս. Մաթևոսյան        - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                         քաղաքաշինության քաղաքականության և տարածական

                         պլանավորման վարչության պետ

 

   Հ. Գասպարյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին

                         աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և

                         դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման

                         վարչության պետ

 

   Կ. Բակոյան          - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                         աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության

                         տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի

                         պետ

 

   Գ. Կիրակոսյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

                         ծառայության թիկունքի և նյութատեխնիկական

                         ապահովման վարչության պետի տեղակալ, փրկարարական

                         ծառայության գնդապետ

 

   Ա. Աբրոյան          - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության

                         և մշակույթի հուշարձանների պահպանության

                         գործակալության պետ

 

   Ա. Օհանյան          - ՀՀ  արդարադատության նախարարության աշխատակազմի  

                         իրավական ակտերի փորձաքննության գործակալության

                         մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի

                         փորձաքննության բաժնի պետ

 

   Ֆ. Եգորյան          - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                         հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության

                         հողերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ

 

   Վ. Այվազյան         - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         վերլուծության և մոնիթորինգի վարչության

                         մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ

 

   Ա. Չատյան           - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական

                         հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ

 

   Ա. Հարությունյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության աշխատող

 

   Ա. Սողոմոնյան       - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                         պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և

                         քարտեզագրության վարչության գեոդեզիայի բաժնի պետ

 

   Կ. Մովսիսյան        - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական

                         փորձաքննություն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության փորձագետ, գլխավոր մասնագետ

                         (համաձայնությամբ)

 

   Ա. Շահնազարյան      - «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ

                         բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

   Ս. Կարապետյան       - «Հիվանդությունների վերահսկման և  կանխարգելման

                         կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության

                         սանիտարահիգիենիկ բաժնի ղեկավար

                         (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 10.03.14 թիվ 172-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.12.2013
N 1157-Ա
Որոշում