040.0403.100699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 1999 թվականի թիվ 403
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրությունը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրության
i
ա) 7-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «մասնակցությունը Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական քաղաքականության ձևավորման և իրականացման աշխատանքներին» բառերով.
բ) 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
i
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտն ունի տեղակալներ, որոնք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են պրեզիդենտի կողմից:
Տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից: